Տաշքենդի կենդանաբանական այգում կինն իր փոքրիկ երեխային գցել է արջի վանդակը․ տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մոր դեմ հարուցվել է քրեական գործ, աղջնակը վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։
Տաշքենդի կենդաաբանական այգում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Հունվարի 28-ին կինն իր փոքրիկ աղջնակին ճաղերից գցել է արջի ազատավանդակը։ Կենդանաբանական այգում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են սարսափելի տեսարանը։
Կադրերում երևում է, թե ինչպես է կինը փոքրիկ աղջնակին նետում ազատավանդակը, որտեղ այդ պահին զբոսնում էր արջը։ Աղջնակը բղավելով ընկնում է ջրի մեջ։ Արջը փախչում է և անհետանում է տեսադաշտից: Վայրկյանների ընթացքում ազատավանդակում են հայտնվում կենդանաբանական այգու աշխատակիցները։ Աղջկան դուրս են հանում ջրից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ արջը մոտեցել է երեխային, հոշոտել նրան և հեռացել։ Աշխատակիցներին հաջողվել է շեղել արջին, նրան փակել վանդակում և դուրս բերել երեխային։

Աղջիկն ընկնելիս վնասվածքներ է ստացել, նա այժմ գտնվում է հիվանդանոցում։
Նրա մոր դեմ քրեական գործ է հարուցվել։
Լրահոս
0