00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Մինասյանի գործի հետ կապ չկա. դատավորի հարցով ԲԴԽ–ին միջնորդություն է ներկայացվել

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Մինասյան
Աշոտ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Բաժանորդագրվել
Դատախազությունից վստահեցնում են, որ դատավոր Բորիս Բախշիյանի` շատ ավելի վաղ կատարված գործունեությամբ է պայմանավորված նրան ազատությունից զրկելու համար ներկայացված միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Քրեական գործի քննության առարկա փաստերը որևէ կապ չունեն Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործի հետ և վերաբերում են դատավոր Բորիս Բախշիյանի գործունեությանը՝ կապված շատ ավելի վաղ կատարված դեպքի հետ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել։
Դատախազությունն ու ԱԱԾ–ն սկսել են քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։

«Գլխավոր դատախազն օրենքով սահմանված կարգով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բ. Բ.- նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` քրգործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել` ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն։
«Աշոտ Երկաթին» ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում
Աբրահամյանը հավելեց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են դատավորի գործունեությանը՝ կապված շատ ավելի վաղ արված բացահայտումներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ` հունվարի 26-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց։
Լրահոս
0