00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղորայքային իրարանցում. ինչո՞ւ են որոշ դեղամիջոցներ թանկացել

© Sputnik / Andranik GhazaryanԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Դեղատուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում վերջին շրջանում որոշ դեղերի գնաճ է նկատվում։ Ոլորտի ներկայացուցիչներն այդ հանգամանքը մի շարք գործոնների հետ են կապում։ Իրավասու մարմինները կոչ են անում չշտապել եզրահանգումներ անելիս։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ իշխանությունները լրջորեն սկսել են զբաղվել երկրի դեղագործական ոլորտով և մտադիր են «Դեղերի մասին» օրենքում նոր փոփոխություններ մտցնել։ Նրանց հաշվարկներով դա թույլ կտա զսպել դեղերի գնաճը, որոշ դեպքերում էլ` իջեցնել գինը։
Պաշտոնական մարմինները պնդում են, որ դեղերի հայկական շուկայում մենաշնորհ չկա, այն մրցունակ է և դեմպինգ էլ չկա։ Սակայն գները բոլորովին մրցունակ չեն, ավելին վերջին շրջանում գնաճ է նկատվում, հատկապես սրտային հիվանդների համար նախատեսված դեղերի մոտ։

Ինչի՞ հետ է դա կապված

Փորձագետները կարծում են, որ խնդիրը կապված է համաշխարհային շուկայում գնաճի միտման և օրենսդրական նորմերի հետ, որոնց համաձայն դեղերի իրացումից 20%–ի չափով ԱԱՀ է գանձվում։ Սա կարևոր է, քանի որ Հայաստանն իրեն դեղերով ապահովում է միայն 10-15%–ով, մնացած դեղամիջոցները մենք ներկրում ենք տարբեր երկրներից։
ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղերի թանկացումը կարող է կապված լինել պարենային զամբյուղի թանկացման (համաշխարհային աճը կազմել է շուրջ 26% – խմբ.) հետ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ խնդիրը ոչ այդքան թանկացումն է, որքան այն, որ դա պետք է լինի տրամաբանական և արդարացված։ Զեյնալյանը նշեց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն առանձին դեղերի շուկայում համապատասխան ուսումնասիրությունից հետո։
«Առաջիկայում իմ նախաձեռնությամբ «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն։ Դա թույլ կտա զսպել գնաճը և նույնիսկ հասնել դրանց իջեցման։ Ներկա պահին այդ հարցը քննարկվում է ոլորտային գերատեսչությունների հետ, շուտով այն կքննարկվի նաև ներմուծողների հետ», – ասաց Զեյնալյանը։

Դեղերի շուկայում իսկապես գնաճ է գրանցվել։ Վերջին տարիների ընթացքում թանկացման առաջին ալիքը եղավ համավարակի ֆոնին։ Ամբողջ աշխարհում մարդիկ սկսեցին մեծ քանակի դեղեր (այդ թվում նաև COVID–ի բուժման համար կիրառվող վիտամիններ), պաշտպանության միջոցներ և հակասեպտիկներ գնել։ Պահանջարկը գնաճի հանգեցրեց։

Այսպես 2020 թվականի դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի համեմատ դեղերը թանկացան 3,2%–ով։ Դա վերաբերում է սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված, այդ թվում ճնշումը կարգավորող դեղամիջոցներին։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ հարցը նաև հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում սրտային հիվանդություններ ունեցողների համար նախատեսված դեղերի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ զեկույց կհրապարակվի։
«Մենք նախևառաջ ուսումնասիրել ենք այդ խմբի դեղերը, քանի որ 2019 թվականին մահացության դեպքերի 53%–ը եղել է սրտանոթային համակարգի հիվանդություններից», – ասաց Հովհաննիսյանը հավելելով, որ հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ. անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջ շղթան` ձեռք բերումից մինչև վաճառք։
Նրա խոսքով՝ նախնական դիտարկումները ցույց են տվել, որ միջազգային շուկայում տեղի է ունեցել գների աճ։ Սա կարող էր լինել առաջին գործոններից մեկը, որ ներկրվող դեղերի գինը բարձրանա։
«Բայց հանձնաժողովը պետք է դիտարկի՝ արդյոք մեր մոտ գների բարձրացումը համաչափ է եղել ձեռքբերման գների բարձրացմանը, թե ոչ։ Բացի այդ, մեզ մոտ կան լոգիստիկ ծախսեր, որ պետք է դիտարկվի՝ արդյոք դրանք էլ են փոփոխվել, թե ոչ, և այս համաչափությունն այս դեպքում էլ պահպանվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Հովհաննիսյանը։
Դոմինոյի էֆեկտով կլինի գնաճի հերթական ալիքը. տնտեսագետը` գազի հնարավոր թանկացման մասին
Նա կարծում է նաև, որ շուկայում գների չհիմնավորված կիրառման կամ բարձրացման համար անհրաժեշտ է կա՛մ գների կարգավորման նոր մեխանիզմներ ներդնել, կա՛մ հարկային քաղաքականություն որոշակի դրույթներ վերանայել։
Ի դեպ, մեր հանրապետությունը դեղերի մոտ 85% ձեռք է բերում արտերկրից, հետևաբար արժեքի վրա ազդում են նաև արժույթի տատանումները։
Հայաստանը նաև ԱՊՀ–ում և տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ դեղերի իրացման համար 20%–ի չափով ԱԱՀ է վճարվում։ Դա անկասկած ազդում է դեղերի արժեքի վրա։ Ռուսաստանում և Մոլդովայում նույնպես գործում է ԱԱՀ–ն, սակայն այնտեղ դա ընդամենը 8% է կազմում։ Ուկրաինայում` 7%։ Իսկ Վրաստանում, Բելառուսում և Ղազախստանում դեղերն ընդհանրապես ազատված են ԱԱՀ–ից։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ դեղորայքի շուկայում գները սկսեցին աճել, երբ սկսվեց համավարակը։
«Դա կապված էր ինչպես համաշխարհային շուկայում, այնպես էլ Հայաստանում դեղերի կոնկրետ խմբի մեծ պահանջարկի հետ», – ասաց Չիլինգարյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանում գնագոյացման վրա նախևառաջ ազդում են միջազգային շուկայում սահմանված սակագները, քանի որ դեղերի մեծ մասը ՀՀ–ն ներկրում է։
Չիլինգարյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ներկա պահին այնքան ուժեղ չէ` դեղերի սեփական լայնածավալ արտադրություն սկսելու համար։ Սակայն նա նաև կարծում է, որ իրավիճակից հնարավոր է դուրս գալ մեր երկրում դեղերի վաճառքի համար հարկվող ԱԱՀ–ի վերանայման կամ լիարժեք չեղարկման դեպքում։
Ներկա պահին Հայաստանում գրանցված է շուրջ 3 300 անուն դեղ։ 2019 թվականին ներկրվել է մինչև 95 մլն դոլար արժողության դեղորայք։ 2020 թվականին` 145 մլն դոլարի (այդ թվում դեղամիջոցների փոքր տոկոս մարդասիրական օգնության շրջանակում)։ 2021 թվականին ներկրվել է 20%–ով ավելի։
Հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. փորձագետները` ռիսկերի մասին
Լրահոս
0