Dolce & Gabbana–ն հրաժարվել է բնական մորթուց

© AFP 2022 / PIERRE VERDYМодель представляет черную шубу для коллекции высокой моды французского дизайнера Ива Сен-Лорана Осень-зима 2000-2001 (12 июля 2000). Париж
Модель представляет черную шубу для коллекции высокой моды французского дизайнера Ива Сен-Лорана Осень-зима 2000-2001 (12 июля 2000). Париж - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Dolce & Gabbana ապրանքանիշը հրաժարվել է մորթուց, սակայն կշարունակի աշխատել մորթեգործների հետ էկոլոգիական այլընտրանք գտնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իտալական լյուքս դասի Dolce & Gabbana ապրանքանիշը հայտարարել է, որ 2022 թվականից սկսած իր բոլոր հավաքածուներում չի օգտագործելու բնական մորթի։ Ինչպես գրված է furfreealliance.com կայքում, «ի պատասխան սպառողների փոփոխվող ճաշակի» ընկերությունը կանցնի էկոլոգիապես մաքուր արհեստական մորթիների կիրառման։

«Dolce & Gabbana–ն աշխատում է ավելի կայուն ապագա ստեղծելու վրա, որը չի կարող կենդանու մորթու օգտագործում ենթադրել։ Նորաձության ամբողջ համակարգը կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվության հարցում, այն անհրաժեշտ է խրախուսել», – հայտարարել է Dolce & Gabbana–ի հաղորդակցությունների և մարքեթինգի գծով տնօրեն Ֆեդելե Ուսային։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «մորթու հետ աշխատող արհեստավորների չափազանց կարևոր պրոֆեսիոնալ հմտություններն ու աշխատանքը պահպանելու համար, Dolce & Gabbana–ն կշարունակի աշխատել նրանց հետ վերամշակված և վերամշակվող նյութերից, էկոմորթուց հագուստի և աքսեսուարների ստեղծման վրա, ինչը կայուն այլընտրանք կդառնա բնական մորթուն»։
Fur Free Alliance սկզբունքներին համապատասխանող նորաձևության տան նոր քաղաքականությանն աջակցում են Humane Society of the United States–ը և Humane Society International–ը։ Հատտկանշական է, որ Dolce & Gabbana–ն իր որոշման մասին հայտնեց Moncler–ի` մորթուց հրաժարվելու որոշումից մեկ շաբաթ անց։
Ավելի վաղ Kering (միավորում է Gucci, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Brioni և Yves Saint Laurent ապրանքանիշերը) ֆրանսիական խմբի բոլոր նորաձևության տները հայտարարել էին, որ 2022 թվականի աշնանից լիովին հրաժարվում են իրենց հավաքածուներում կենդանու մորթի օգտագործել։
Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը
Լրահոս
0