https://arm.sputniknews.ru/20220131/gerutjunic-veradardzats-u-kalanavvorvats-serzhik-amirkhanjann-azat-kardzakvi-38146337.html
Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի
Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի
Sputnik Արմենիա
Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում` Սերժիկ... 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T18:10+0400
2022-01-31T18:10+0400
2022-01-31T18:16+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36173287_0:62:1600:962_1920x0_80_0_0_011d1d8029978a51a74ba6608dcf984b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը փետրվարի 6-ին ազատ կարձակվի կալանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։Բանն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ընդունած որոշմամբ մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Իսկ կալանավորման մասին նախորդ որոշման ժամկետն ավարտվում է փետրվարի 6-ին։Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում էր նաև Սերժիկ Ամիրխանյանը։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդությամբ էր հանդես եկել։Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկելՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։Սերժիկ Ամիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ փաստաբանների, նա քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36173287_118:0:1483:1024_1920x0_80_0_0_29bcc8260e6ee0b02fc7bed813d32018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերություն կալանավոր սերժիկ ամիրխանյան ազատ արձակվել
գերություն կալանավոր սերժիկ ամիրխանյան ազատ արձակվել
Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի
18:10 31.01.2022 (Թարմացված է: 18:16 31.01.2022) Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում` Սերժիկ Ամիրխանյանին։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը փետրվարի 6-ին ազատ կարձակվի կալանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։
Բանն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ընդունած որոշմամբ մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Իսկ կալանավորման մասին նախորդ որոշման ժամկետն ավարտվում է փետրվարի 6-ին։
«Դատարանի որոշումը թեև բողոքարկման ենթակա է, նախաքննական մարմինը կարող է այն բողոքարկել։ Բայց բողոքարկումը ինքնին չի կասեցնում որոշման կատարումը։ Այսինքն` փերվարի 6-ին անձը ազատ է արձակվելու։ Իսկ նախաքննական մարմինը,եթե ցանկանա, կարող է այդ ընթացքում բողոքարկում իրականացնել Վերաքննիչ դատարան»,– պարզաբանեց փաստաբանը` միաժամանակ հավելելով, որ մինչև փետրվարի 6-ը բողոքարկման գործընթացը հազիվ թե ավարտվի։
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում էր նաև Սերժիկ Ամիրխանյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդությամբ էր հանդես եկել։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Սերժիկ Ամիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ փաստաբանների, նա քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է։