Հայտնի է` ինչու է Տաշքենդում մայրը երեխային նետել արջի ազատավանդակը

© Sputnik / Asatur YesayantsԿենդանաբանական այգի, արխիվային լուսանկար
Կենդանաբանական այգի, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Կենդանաբանական այգի, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
5 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով երեխան գանգուղեղային բաց վնասվածք և ուղեղի ցնցում է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Տաշքենդի կենդանաբանական այգում երեխային արջի ազատավանդակը նետած մորը 15 տարվա ազատազրկում է սպառնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` որոշ մանրամասներ ներկայացնելով հունվարի 28-ին տեղի ունեցած սարսափելի միջադեպից։

Ուզբեկստանի ընտանիքի գործերի նախարարությունը հայտնել է, որ 3 տարեկան դստերը արջի ազատավանդակը գցած կինն այդ պահին գտնվել է դեպրեսիայի մեջ, քանի որ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան։

Նշվում է նաև, որ երեխան 5 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով գանգուղեղային բաց վնասվածք և ուղեղի ցնցում է ստացել։
Մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության փորձ կատարելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ արջը երեխային չի վնասել։ Ընկնելու պահին երեխան բղավել է, ինչն, ըստ երևույթին վախեցրել է կենդանուն, ու վերջինս չի մոտեցել երեխային։
Կենդանաբանական այգու աշխատակիցներն աղջնակին արագ դուրս են բերել արջի ազատավանդակից ու տեղափոխել հիվանդանոց։
Լրահոս
0