https://armeniasputnik.am/20220131/mip-nerkajacucichnern-ajcelel-en-berman-entarkvats-cucararnerin-38139883.html
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին
ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման էին ենթարկել։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T16:31+0400
2022-01-31T16:31+0400
2022-01-31T18:12+0400
հհ միպ
հհ ոստիկանություն
վարորդ
ապպա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1f/38131597_0:275:1600:1175_1920x0_80_0_0_c934f67153b00f5fc30b95fa6016a66d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանություն և հանդիպել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ վարորդների նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վարորդները ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1f/38131597_17:0:1584:1175_1920x0_80_0_0_41c255518f002b24cb6d2c142d564b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, հհ ոստիկանություն, վարորդ, ապպա
հհ միպ, հհ ոստիկանություն, վարորդ, ապպա
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին
16:31 31.01.2022 (Թարմացված է: 18:12 31.01.2022) ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման էին ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանություն և հանդիպել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում են
ՄԻՊ գրասենյակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։
«Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,-հայտնում են գրասենյակից:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ վարորդների նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վարորդները
ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։
Նշենք, որ Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։