00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարեկային ծառայության ներդրումից հետո ավելացել են ոստիկանին կաշառք տալու առաջարկները

© Photo : press office of Yerevan municipality Оборудование патрульных полицейских в Ереване
Оборудование патрульных полицейских в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Բաժանորդագրվել
Կաշառք տալու համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո ճանապարհային երթևեկության խախտմամբ պայմանավորված արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերը կտրուկ ավելացել են։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավելացել են նաև դրանց հիման վրա քրեական վարույթների հարուցման դեպքերը։
2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձին կաշառք տալը) հատկանիշներով հարուցված և քննված 3 քրեական գործ: Դրանցից մեկով կայացվել է մեղադրական դատավճիռ:
21-ամյա Մարիանան կաշառք է առաջարկել պարեկներին. նրան բերման են ենթարկել
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիի տարածքում պարեկները հայտնաբերել էին կանգառն արգելող դեղին հոծ գծանշման ազդման գոտում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանները վարորդ Դ. Հ.–ին հրավիրել էին մեքենայի մոտ, որպեսզի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեն։ Դ. Հ.–ն իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար առաջարկել էր 5000 ՀՀ դրամ կաշառք:
Նույն պահին կաշառք տալու կասկածանքով վարորդը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձին կաշառք տալու հիմքով։ 2021թ. դեկտեմբերի 27-ին էլ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2022թ. հունվարի 27-ի դատավճռով Դ. Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման համար և դատապարտվել 120.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
«Զվարթնոցում» վարորդը փորձել է փող նետել ոստիկանների մեքենան. ի՞նչ է եղել հետո
Դատարան ուղարկված մյուս 2 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է: Դրանցով երկու վարորդի մեղադրանք է առաջադրվել 2021թ. նոյեմբերին, տարբեր օրերի, իրենց կողմից կատարված ՃԵ կանոնների խախտման համար արձանագրություն չկազմելու նպատակով պարեկներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու համար: Երկու դեպքում էլ վարորդները բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ:
Գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ներկա պահին քննվում է քաղաքացիների կողմից, պարեկներին նույնաբնույթ պայմաններում տարբեր վարչական իրավախախտումներ չարձանագրելու համար կաշառք առաջարկելու դեպքերի վերաբերյալ հարուցված ևս 4 քրեական գործ: 2022թ. կատարված նման մի քանի դեպքի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Գերատեսչությունը փաստում է, որ ըստ առկա տվյալների, պարեկներն անհանդուրժողականություն են դրսևորում իրենց կաշառք առաջարկելու նկատմամբ, սակայն քաղաքացիների կողմից այդ պրակտիկան դեռևս շարունակվում է։
Վարորդը եղել է ոչ սթափ, ուղևորը կաշառք է առաջարկել պարեկներին. ոստիկանության տեսանյութը
Դատախազությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ խախտումների դեպքում` զերծ մնալ ոստիկանության ծառայողներին որևէ եղանակով կաշառք տալուց: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:
Լրահոս
0