00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը խլեց ձեռքը, ավտովթարը` կյանքը. Թամոյանների 3 երեխաները մնացել են առանց կերակրողի

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի կին` Գայանե Թամոյանը
Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի կին` Գայանե Թամոյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Բաժանորդագրվել
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը գլխովին փոխեց Թամոյանների ճակատագիրը։ Նրանց ընտանիքը զրկվեց կերակրողներից` տան տղամարդկանցից։ Ու հիմա 3 անչափահաս երեխանները 2 կանանց` տատիկի ու մոր և միակ նպաստի հույսին են մնացել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 44–օրյա պատերազմն արդեն իր հետքը թողել էր Գյումրիում բնակվող ազգությամբ եզդի Թամոյանների ընտանիքի վրա։ 3 երեխաների հայր Էմիլ Թամոյանը վիրավորվել և կորցրել էր ձեռքը։ Սակայն 2021թ–ի հունվարի 30–ին Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը հիմնովին փոխեց այս ընտանիքի ճակատագիրը։ Ավտովթարից մահացավ և՛ Էմիլը, և՛ նրա հայրը` ոստիկանության փոխգնդապետ Արտուշ Թամոյանը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի երեխաները
Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի երեխաները - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի երեխաները
Ընտանիքը կորցրեց կերակրողներին։ Մեկ պատահարի հետևանքով հարս ու սկեսուր այրիացան։ Հիմա վիշտը մի կողմից, սոցիալական խնդիրները՝ մյուս: Տան կանայք երբևէ չեն աշխատել, միայն տնային տնտեսությամբ են զբաղվել` եզդիների սովորությունն է, բայց նրանք հիմա ստիպված են մտածել երեք անչափահաս երեխաներին պահելու, ոտքի կանգնեցնելու մասին:
Գայանեն՝ Էմիլ Թամոյանի կինը, Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասում է, որ իր ամուսնու մահվան պատճառն ինչ–որ առումով նաև պատերազմն էր: «Պատերազմի հետևանքով էր, որ ամուսինս կորցրեց ձեռքն ու պրոթեզավորման համար Երևանի ճանապարհին զոհվեց, բայց ոչ մեկը հիմա դա հաշվի չի առնում, ոչ մի արտոնությունից չենք օգտվում:Ասում են՝ պատերազմի դաշտում չի զոհվել, այլ ավտովթարից: Երեք անչափահաս երեխա ունեմ, աշխատող ուժ չունենք »,-ասում է Գայանեն:
© Photo : provided by Emil Tamoyan's familyԷմիլ Թամոյանը` երեխաների հետ
Семейная фотография Эмиля Тамояна с детьми - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Էմիլ Թամոյանը` երեխաների հետ. Արխիվային լուսանկար
Ոստիկանության մայոր Էմիլ Թամոյանը նաև ծանրամարտիկ էր ու մարզական հոգեբան, աշխատում էր ոստիկանության Մուշի բաժնում որպես ավագ օպերլիազոր։ Պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես կամավորագրվում ու մեկնում է Արցախ։ Հայրը՝ փոխգնդապետ Արտուշ Թամոյանը ևս ոստիկանական ուժերում է ծառայել, եղել է ազատամարտիկ: 90-ականներին որպես կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։
© Photo : provided by Emil Tamoyan's familyԷմիլ Թամոյանը` մարտի դաշտում
Военная фотография Эмиля Тамояна - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Էմիլ Թամոյանը` մարտի դաշտում. Արխիվային լուսանկար
Էմիլը վիրավորում ստացել էր 2020–ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը` ռմբակոծության հետևանքով նա կորցրել էր աջ ձեռքը։ Ստեփանակերտում վիրահատելուց հետո նրան տեղափոխել էին Գորիս, այնուհետև Երևան: Էմիլը պատրաստվում էր պրոթեզավորման...։
Էմիլն ու Գայանեն երեք զավակ ունեն, ավագը` 10, կրտսերը՝ 3 տարեկան: «Ես հիմա միայն Էմիլիս երեխաների համար եմ ապրում: Իրենց մեջ Էմիլին եմ տեսնում: Ինձ ապրեցնողը հիմա էս երեխաներն են»,-ասում է մայրը՝ Շողիկ Թամոյանը։ Նա պատմում է, որ ժամանակին ամուսիններն իրենց արգելել են աշխատել, ասել են՝ մնացեք, տանն աշխատեք, հիմա հարսը երեխաներին է խնամում, ինքն էլ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի անձնական իրերը
Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի անզձնական իրերը - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Պատերազմի մասնակից Էմիլ Թամոյանի անձնական իրերը
Հարս ու սկեսրոջ համար հիմա ոչ միայն ցավն է խորը, այլ նաև սոցիալական դժվարությունները: Երեք անչափահաս ունեցող 5 հոգուց բաղկացած ընտանիքի միակ ապրուստի միջոցը հիմա երեխաներին հատկացվող գումարն է:
Շիրակի մարզպետարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Էմիլ Թամոյանը մինչ ավտովթարը ունեցել է հաշմանդամության կարգ ու եղել է զինհաշմանդամության փաստաթղթավորման փուլում, որը չեն հասցրել ավարտին հասցնել: «Չունենալով զինհաշմանդամության կարգավիճակ` ընտանիքը չէր կարող օգտվել այդ խմբին պետականորեն հասանելիք աջակցությունից: Ի դեպ, նշեմ, որ Թամոյանները երբեք մարզպետարան առաջկցության դիմում չեն ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արաքսյա Կիրակոսյանը:
© Photo : provided by Emil Tamoyan's familyԷմիլ Թամոյանի գերեզմանը
Цветы у надгробия погибшего военнослужащего Эмиля Тамояна - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Էմիլ Թամոյանի գերեզմանը
Թամոյան ընտանիքի կանայք էլ ասում են, որ իրենց շատ անտեսված են զգում՝ ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ են զանգել Շիրակի մարզպետարանից և որպես զոհվածի ընտանիք, առաջարկել են երերեխաներին ամառային ճամբար տանել, որից իրենք հրաժարվել են: Կանանց փոխանցմամբ` իրենց հիմա միայն Էմիլի գործընկերներն են հիշում:
Լրահոս
0