00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմի հաստատումը հերթական արհեստական օրակա՞րգն է

Գոհար Մելոյան. Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմի հասատումը հերթական արհեստական օրակարգն է
Բաժանորդագրվել
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արդեն իսկ հաստատված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմին և գործունեության կարգին։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմի հասատումը հերթական արհեստական օրակարգն է, որը փորձում են դնել հանրային դիսկուրսի` ՀՀ–ի առջև ծառացած մի շարք առաջնահերթություններ ունեցող հարցերից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավագետ Գոհար Մելոյանը։

«Որևէ կերպով բովանդակային նպատակաուղղվածության վերաբերյալ հայտարարության չենք հանդիպել։ Ընդհուպ ունենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու երկրորդ փորձը և արդեն մեկ անգամ անհաջող փորձի ականատեսն ենք եղել, երբ արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին գիտնական անդամների չմասնակցելու հայտարարությունների հիման վրա։ Հանձնաժողովն ըստ էության կազմալուծվեց»,– ասաց իրավագետը։

Մելոյանի դիտարկմամբ` հիմք ընդունելով ստեղծված իրավիճակը, այս անգամ ավելի մտահոգիչ է, որ հանձնաժողովում գիտնական անդամներ ի սկզբանե ներգրավված չեն։
«Մեր վերջին սահմանադրական բարեփոխումների համատեքստում 2013 թվականին ստեղծվեց համանուն հանձնաժողովը։ Օրվա քաղաքական ուժն արդեն հստակ բովանդակային գնահատականները տվել էր, թե ինչ ուղղությամբ են գնալու և ինչ նպատակներ են հետապնդում։ Ողջ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում էին գտնվում հենց այդ հիմնական ուղղությունները, որոնք առնչվում էին նախևառաջ կառավարման ձևին և ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն։ Իսկ Փաշինյանի հայտարարությունը հիմք չէ, որովհետև բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է մի բան հայտարարում, բայց գնում է բոլորովին այլ ուղղությամբ»,– ասաց իրավագետը։
Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը
Մելոյանի կարծիքով`եթե ավելի բովանդակային կարողություններ ունեցող ուժի հետ գործ ունենայինք, ապա կարելի էր ենթադրել, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով ցանկանում են վերարտադրվել, բայց քանի որ նման ուժի հետ գործ չունենք, հետևաբար սա ավելի շատ արհեստական օրակարգ է, պարզապես ինչ –որ տեսակի դիսկուրսով օրակարգը լցնելու միտում։
Նշենք, որ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։
Խորհրդի կազմում կլինեն միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը։
Հանձնաժողովի ձևավորումը չի նշանակում, որ Սահմանադրությունը անպայման կփոխվի․Փաշինյան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում կլինեն նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատակարգն է ներկայացրել վարչապետին և սպասում է նրա ստորագրությանը, որպեսզի աշխատանքները մեկնարկեն։
Լրահոս
0