00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից առաջարկ չի ստացել

© Sputnik / Aram NersesyanՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
Նախարարը չի հերքում, որ գործող քաղաքական թիմը կառաջադրի իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Քանի դեռ ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված չեն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չի ցանկանում մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այդ խոսակցությունը պետք է տեղ ունենա վաղը, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Մարդը դեռևս հնարավորություն ունի, կարող է գնալ, հետ վերցնել»,– ասաց նա։

Խաչատուրյանը չհերքեց իր թեկնածության քննարկումը` նշելով, որ ինքը համապատասխանում է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական չափանիշներին ու նաև իշխող քաղաքական թիմի անդամ է։
Հարցին, թե նման առաջարկ ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, նախարարը պատասխանեց. «Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»։
ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումը, Խաչատուրյանի խոսքով, անակնկալ չէր։ Շատ ավելի մեծ անակնկալ էր Արմեն Սարգսյանի հրաժարականը։

«Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել կամ դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ։ Ես իմ գործն անում էի, իմ գործը շատ էր, և իմ ամբողջ ժամանակը նվիրված էր դրան»,– ասաց նա։

ՀՀ նախագահի ու գործող քաղաքական թիմի աշխատանքի ու հայացքների ներդաշնակության մասին ՀՀ վարչապետի դիտարկումը Վահագն Խաչատուրյանն ընդունում է։ ՀՀ նախագահի` Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների վերանայումը նա ճիշտ է համարում։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Հունվարի 26-ին armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Լրահոս
0