https://armeniasputnik.am/20220131/zinvvorakanneri-dem-hh-qnnchakan-kvomitei-qnnats-qreakan-gvortsery-56-vov-avelacel-en-38141731.html
Զինվորականների դեմ ՀՀ քննչական կոմիտեի քննած քրեական գործերը 56%-ով ավելացել են
Զինվորականների դեմ ՀՀ քննչական կոմիտեի քննած քրեական գործերը 56%-ով ավելացել են
Նախորդ մեկ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 394 զինվորականներ։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T16:48+0400
2022-01-31T16:48+0400
2022-01-31T17:04+0400
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
արգիշտի քյարամյան
զինծառայող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1c/34784212_0:22:1600:922_1920x0_80_0_0_8eba5477c364a4ca5611f9e6e7486d15.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի 26.6 %-ով աճ։ Քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տեղեկությունը հայտնել է ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, հայտնում է ՔԿ-ն:Մելիքյանի խոսքով` քրգործերի աճը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:Ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ. 2020 թվականի համեմատ քննված քրգործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով:ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41 883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32 483 քրեական գործ)։ Աճը կազմել է 28.9%։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1c/34784212_91:0:1515:1068_1920x0_80_0_0_e40ea6f0bf87b00f79b74d2a4b3f89f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, արգիշտի քյարամյան, զինծառայող
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, արգիշտի քյարամյան, զինծառայող
Զինվորականների դեմ ՀՀ քննչական կոմիտեի քննած քրեական գործերը 56%-ով ավելացել են
16:48 31.01.2022 (Թարմացված է: 17:04 31.01.2022) Նախորդ մեկ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 394 զինվորականներ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի 26.6 %-ով աճ։ Քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տեղեկությունը հայտնել է ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը
, հայտնում է ՔԿ-ն:
Մելիքյանի խոսքով` քրգործերի աճը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ. 2020 թվականի համեմատ քննված քրգործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով:
«Մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրգործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք։ Նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41 883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32 483 քրեական գործ)։ Աճը կազմել է 28.9%։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց: