00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգի է առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանը, որն այսօր ստանձնել է ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։

«Շատ երկար քննարկումներ ենք ունեցել թեկնածուների առնչությամբ և արդյունքում որոշեցինք Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ համապատասխանում է այդ պաշտոնին և շատ լավ կիրականացնի իր պարտականությունները»,–ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգու կողմից է առաջադրվել, բայց կոնկրետ ովքեր են եղել առաջադրողները, չի հիշում։ Ալեն Սիմոնյանի թեկնածությունն էլ է առաջադրվել, բայց նա ինքնաբացարկ է հայտնել։
Սիմոնյանը վստահեցրեց, որ ճիշտ չեն այն լուրերը, թե Խաչատուրյանի թեկնածությունը ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել։
«Ինքն ընդհանրապես որևէ կապ չի ունեցել։ Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցել և չի էլ կարող մասնակցել, որովհետև նա վարչության անդամ չէ»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Հունվարի 26-ին armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Լրահոս
0