00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա տատիկիս կոմունալ փոքր բնակարանն էր. Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր հայտարարագիրը

© Sputnik / Asatur YesayantsСпикер Парламента Ален Симонян на брифинге в перерыве очередного заседания НС (25 августа 2021). Еревaн
Спикер Парламента Ален Симонян на брифинге в перерыве очередного заседания НС (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը պատրաստվում է դիմել դատարան` փոխհատուցում պահանջելով «Փաստերի ստուգման հարթակից»։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Մամուլում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրվող գույքն այլևս նրան չի պատկանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ենթադրելով, որ հրապարակողները շտապել են ու լավ չեն ուսումնասիրել հարցը։

«Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,– ասաց Սիմոնյանը` պատասխանելով իր գույքի ու ունեցվածքի հայտարարագրի մասին Sputnik Արմենիայի հարցին։

Սիմոնյանը վստահեցրեց, որ իր ներկայացրած հայտարարագիրը որևէ հակասություն ունենալ չի կարող օրենքի հետ։
Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները
«Պաշտոնապես հայտարարում եմ, որևէ նման բան չկա»,– ասաց ԱԺ նախագահը` հավելելով, որ հարցը քննարկել է փաստաբանների հետ ու պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան ու հերքում պահանջել։
Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակն» այսօր գրել էր, որ ԱԺ նախագահն ու նրա կինը թաքցրել են իրենց անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։
Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։
Իսկ Եկմալյան 1/1 հասցեում գտնվող 143,23 քմ մակերեսով բնակարանը Սիմոնյանը հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ, ըստ «Փաստերի ստուգման հարթակի», կադաստրային փաստաթղթերով այն միայն իրեն է պատկանում։
Նույն աղբյուրի համաձայն` Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերում ևս ամեն ինչ չէ, որ ներկայացված է։ Մարգարյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2018-ի տարեվերջին։ Իսկ ամուսնու՝ պաշտոն ստանձնելու դրությամբ հայտարարագիր չի ներկայացրել։
«Փաստերի ստուգման հարթակը» նշել էր, որ 2019 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանը ևս կեղծ տվյալներ է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել և կիրառվել վարչական տույժ՝ նախազգուշացում։
Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. խոսնակ
Լրահոս
0