00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեքիջյանի երգչախմբի համերգը հետաձգվել է. երաժիշտներից շատերը վարակվել են կորոնավիրուսով

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Չեքիջյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի տաղավարում
Հովհաննես Չեքիջյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Հովհաննես Չեքիջյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանի խոսքով` կորոնավիրուսը շատ արագ տարածվում է երաժիշտների շրջանում. հերթով վարակվում են։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի` փետրվարի 4-ին նախանշված համատեղ համերգը հետաձգվել է շուրջ 2 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։
Նրա խոսքով` պատճառը երաժիշտների շրջանում տարածված կորոնավիրուսն է։
«Երեկվա դրությամբ ֆիլհարմոնիկի 15 առաջին ջութակները հիվանդ էին։ Իսկ ֆիլհարմոնիկում ընդամենը 16 առաջին ջութակ կա։ Այսինքն` առանց առաջին ջութակի չենք կարող։ Վալտորնահարներից 4–ը հիվանդ են` դրական թեստով, բավական մարդիկ հիվանդ են։ Դա է պատճառը»,– ասաց Թերզյանը։
Տնօրենը նշեց, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է երաժիշտների շրջանում. հերթով վարակվում են։

«Ըստ երևույթին, սկզբում առաջին ջութակներից ինչ–որ մեկն էր հիվանդացել, որովհետև հիմնականը հենց նվագախմբի այդ հատվածն է վարակվել։ Դրա համար մենք որոշեցինք հետաձգել: Վտանգավոր է։ Եթե երգչախումբն էլ միանա, ժողովուրդն էլ գա, նստի դահլիճում, վիճակը 100 տոկոս ավելի վատ կլինի»,– ասաց նա։

Հարցին, թե ինչու է որոշվել համերգն այդքան երկար ժամանակով հետաձգել` փետրվարի 4-ից տեղափոխել մարտի 31-ը, Թերզյանը պատասխանեց, որ այդ ժամկետը պայմանավորված է ֆիլհարմոնիկի` արդեն հաստատված համերգացանկով։
«Ֆիլհարմոնիկն ունի հերթական համերգներ, հրավիրված արտիստներ, տոմսերը գնված էին, հատկապես դրսից եկող արտիստների համար օրը փոխելը շատ ավելի բարդ կլիներ։ Մենք չկարողացանք ուղղակի այլ ազատ օր գտնել, ստիպված հարմարվեցինք ֆիլհարմոնիկի գրաֆիկին։ Եվ միակ ազատ օրը մարտի 31-ն էր»,– ասաց Թերզյանը։
Նշենք, որ համերգին նախատեսված է կատարել Ջակոմո Ռոսինիի «STABAT MATER» հոգևոր ստեղծագործությունը։
Համերգի կազմակերպիչները նշում են, որ բոլոր տոմսերն ու հրավիրատոմսերը մարտի 31-ին լինելու են ուժի մեջ։
Հայաստանի ազգային հերոս, երգչախմբային արվեստի ամենահեղինակավոր պարգևների արժանացած մաեստրո Հովհաննես Չեքիջյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում է 1961 թվականից։
Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), կա՛մ Covid-19 հարուցիչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Լրահոս
0