Իրանը նոր օդանավակայաններ կառուցելու թեմայով բանակցում է ՌԴ–ի ու Չինաստանի հետ

© AP Photo / Ronald ZakИранский флаг развевается у здания ООН, в котором находится офис Международного агентства по атомной энергии МАГАТЭ (10 июля 2019). Вена
Иранский флаг развевается у здания ООН, в котором находится офис Международного агентства по атомной энергии МАГАТЭ (10 июля 2019). Вена - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանին համաշխարհային չափանիշներին համապատասխան օդանավակայաններ են պետք։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Իրանական կողմը Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել իր տարածքում նոր օդանավակայաններ կառուցելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր հայտարարել է Իրանի օդանավակայանները կառավարող ընկերության գործադիր տնօրեն Սիավաշ Ամիրմոկրիբը։
«Մենք բանակցություններ ենք սկսել Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանում նոր օդանավակայաններ կառուցելու համար, և նախնական ուսումնասիրություններից ու բանակցություններից հետո կսկսենք քննարկել տեխնիկական կոնկրետ հարցերը և մանրամասները», - ասել է Ամիրմոկրիբը:
Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններն ընթանում են առաջիկա 25 տարվա ընթացքում նոր օդանավակայաններ կառուցելու նպատակով: Ընկերության տնօրենը նշել է, որ ապագայում Իրանին հարկավոր կլինեն համաշխարհային չափանիշներին համապատասխանող միջազգային նոր օդանավակայաններ։
Իրանը վերադարձրել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը
Լրահոս
0