00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր պուրակ, բաց դռների օր ռազմաբազայում. Շիրակում պատրաստվում են հայ–ռուսական հոբելյանին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Բաժանորդագրվել
Շիրակի մարզպետարանը պատրաստվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 – մյակին։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր, որտեղ պատրաստվում են նշել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակը։
Ապրիլին կմեկնարկեն հոբելյանական միջոցառումները. մի շարք միջոցառումներ էլ նախատեսվում է անցկացնել հենց Շիրակի մարզում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Посол России в Армении Сергей Копыркин посетил с рабочим визитом Ширакскую область (1 февраля 2022). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը կազմակերպչական աշխատանքներից որոշ մանրամասներ ներկայացրեց դեսպանին: «Նախատեսում ենք, որ կլինեն Ռուսական օրեր, որոնց ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի բաց դռների օր: Իմ հանձնարարականով մարզի համայնքների մշակութային հաստատություններում կանցկացվեն ռուսական ծրագրեր, թանգարաններում կանցկացվեն ռուսալեզու էքսկուրսիաներ»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ քննարկումներ են տարվում նաև Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ՝ ռուս հանդիսատեսի համար ներկայացում ունենալու շուրջ:

Հոբելյանական տարվա շրջանակներում Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ցանկություն է հայտնել Գյումրիում բացել հայ-ռուսական հարաբերությունների պուրակ: «Առաջիկայում էլ պետական միջոցներով Արթիկ քաղաքում կվերակառուցենք Գագարինի պուրակը: Այլ միջոցառումներ ևս նախատեսված են: Չեմ թաքցնում՝ շատ «մարտական» եմ տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը և, կարծում եմ, որ մենք ավելի տեսանելի պետք է դարձնենք համագործակցության շրջանակը, որ ունեցել ենք նախկինում»,- նշեց Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկու երկրների հարաբերություններին ու այդ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը: «Հատկապես Գյումրին կարևոր քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի, գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում է այդ հարաբերությունների ջերմության մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը: Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով` մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ եղել են ու ինքն ուրախ է, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Посол России в Армении Сергей Копыркин посетил с рабочим визитом Ширакскую область (1 февраля 2022). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 քաղաքացի, ռուսական կողմի աջակցությամբ, արդեն վերադարձել են Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը, հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:
Լրահոս
0