https://armeniasputnik.am/20220201/shat-tshisht-teknatsu-enq-yntrel-alen-simvonjany-vahagn-khachaturjani-masin-38182015.html
Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին
Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին
ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգի է առաջարկել։ 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T16:45+0400
2022-02-01T16:45+0400
2022-02-03T17:51+0400
ալեն սիմոնյան
վահագն խաչատուրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/19/28779596_0:0:1600:901_1920x0_80_0_0_74f85d67af858e7ea84dff913b3c0f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանը, որն այսօր ստանձնել է ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։Նա նշեց, որ Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգու կողմից է առաջադրվել, բայց կոնկրետ ովքեր են եղել առաջադրողները, չի հիշում։ Ալեն Սիմոնյանի թեկնածությունն էլ է առաջադրվել, բայց նա ինքնաբացարկ է հայտնել։Սիմոնյանը վստահեցրեց, որ ճիշտ չեն այն լուրերը, թե Խաչատուրյանի թեկնածությունը ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել։«Ինքն ընդհանրապես որևէ կապ չի ունեցել։ Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցել և չի էլ կարող մասնակցել, որովհետև նա վարչության անդամ չէ»,– ասաց նա։Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:Հունվարի 26-ին armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/19/28779596_91:0:1514:1067_1920x0_80_0_0_39335db0d0507f66350132ccd2a7cb35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան վահագն խաչատուրյան հհ նախագահ քպ
ալեն սիմոնյան վահագն խաչատուրյան հհ նախագահ քպ
Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին
16:45 01.02.2022 (Թարմացված է: 17:51 03.02.2022) ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգի է առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց
Ալեն Սիմոնյանը, որն այսօր ստանձնել է ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։
«Շատ երկար քննարկումներ ենք ունեցել թեկնածուների առնչությամբ և արդյունքում որոշեցինք Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ համապատասխանում է այդ պաշտոնին և շատ լավ կիրականացնի իր պարտականությունները»,–ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգու կողմից է առաջադրվել, բայց կոնկրետ ովքեր են եղել առաջադրողները, չի հիշում։ Ալեն Սիմոնյանի թեկնածությունն էլ է առաջադրվել, բայց նա ինքնաբացարկ է հայտնել։
Սիմոնյանը վստահեցրեց, որ ճիշտ չեն այն լուրերը, թե Խաչատուրյանի թեկնածությունը ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել։
«Ինքն ընդհանրապես որևէ կապ չի ունեցել։ Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցել և չի էլ կարող մասնակցել, որովհետև նա վարչության անդամ չէ»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 23-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Հունվարի 26-ին
armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Սակայն ավելի ուշ
հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին: