Երևանի Արցախի փողոցում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

© Sputnik / Aram NersesyanՀրդեհ Երևանի Արցախի փողոցում
Հրդեհ Երևանի Արցախի փողոցում - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Հրդեհ Երևանի Արցախի փողոցում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարի` հրդեհված ավտոմեքենան բեռնատար է։ Կրակը տարածվել է նաև հարակից շինությունների վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանի Արցախի փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ԱԻՆ–ը, փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի 3 հասցեում ավտոմեքենա է այրվում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարի` հրդեհված ավտոմեքենան բեռնատար է։ Կրակը տարածվել է նաև հարակից շինությունների վրա։

Հրդեհին տրվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։
Լրահոս
0