Գրիգորյանը և Օվերչուկը Երևանում քննարկել են տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Ալեքսեյ Օվերչուկ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի փոխվարչապետը եկել է Երևան և հայ գործընկերոջ հետ քննարկել եռակողմ հանձնաժողովի գործունեությունը և Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու հայ գործընկեր Մհեր Գրիգորյանն այսօր Երևանում եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։
Դիտարկվել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները ։

Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն ու հեռանկարներին։

Գրիգորյանն ու Օվերչուկը կարևորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դերը Հայաստանի տնտեսության համար: Քննարկվել են նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է:
Մոսկվան առաջարկել է գործարար խորհուրդ ստեղծել, Երևանն աջակցել է նախաձեռնությանը. Օվերչուկ
Լրահոս
0