00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սևանա լճի մակարդակի նվազման հիմնական պատճառը անխնա ջրառն է. Դանիելյան

Կարինե Դանիելյան. Սևանա լճի մակարդակի նվազման հիմնական պատճառը անխնա ջրառն է
Բաժանորդագրվել
Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սևանա լճի մակարդակի նվազմանը։
Սևանա լճի մակարդակի նվազման ցուցանիշի համեմատությունը նախարոդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ նորմալ իրավիճակի մասին չի վկայում, 14 սանտիմետրով նվազումը վնաս է լճի էկոհամակարգին։ Հիմնական պատճառը ջրառն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Սևանի համար անչափ կարևոր է մակարդակի բարձրացումը։ Ժամանակին կատարել եմ ուսումնասիրություններ։ Չեք պատկերացնի, թե լիճն ինչպես է արձագանքում այդ փոփոխություններին։ Մեկ տարի դեռ չանցած` դրանք ազդում են ջրի որակի վրա։ Անհրաժեշտ է նաև պարբերաբար մաքրել դեպի Սևանա լիճ թափվող ջրերը, այլապես լիճը կկորցնենք»,– ասաց բնապահպանը։
Դանիելյանի կարծիքով` կարևոր է, թե ինչպես իշխանությունները հետայսու կվերաբերվեն ջրառին, որովհետև անխնա օգտագործումը կործանարար հետևանքներ կունենա։ Տարիներ շարունակ ջրօգտագործման ոլորտում եղել են նաև հսկայական կորուստներ, ու թեև իրավիճակը շտկելու առումով զգալի աշխատանք է իրականացվել, բայցևայնպես դեռ անելու շատ բան կա։
Անհանգստանալու ոչինչ չկա. Ջավադյանը` Սևանա լճի մակարդակի նվազման մասին
Բնապահպանի հավաստմամբ` Սևանա լիճի մակարդակի նվազումը բացասաբար է անդրադառնում ոչ միայն էկոհամակարգի, այլև շրջակա միջավայրի վրա և ընդհուպ կարող է փոփոխություններ առաջացնել ավազանին հարող տարածքների բնակլիմայական պայմաններում` բացասական հետևանքներով հանդերձ։
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տեղեկատվության համաձայն` Սևանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է և այժմ ծովի մակերևույթից 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն իջել է 14 սանտիմետրով։ Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան ջրատարով (ներառյալ ստորերկրյա հոսքը) Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 525 հազար խմ ջուր։
Լրահոս
0