https://armeniasputnik.am/20220202/turqiaji-ev-rusastani-haraberutjunnery-hima-aveli-lav-en-qan-erbeve-erdvoghan-38207268.html
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան երբևէ․ Էրդողան
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան երբևէ․ Էրդողան
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայ արտաքին քաղաքականության նպատակը հնարավորինս շատ բարեկամներ ձեռք բերելն է։ 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T12:42+0400
2022-02-02T12:42+0400
2022-02-02T12:57+0400
ռուսաստան
թուրքիա
վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2227/94/22279466_0:0:3214:1808_1920x0_80_0_0_be40b40143583391b436e1e693774649.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Թուրքիա-Ռուսասան հարաբերությունները հիմա պատմության ընթացքում երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Տրապիզոն քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։Էրդողանի խոսքով՝ այդ փաստը երկրներին թույլ է տվել էապես ավելացնել երկկողմ առևտրի ծավալը։Նա նաև նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ ռազմավարական արտադրանքի, առաջին հերթին՝ բնական գազի մատակարարման ոլորտում:Սալիվանն ու Քալընը քննարկել են Թուրքիայի և ՀՀ–ի հարաբերությունների կարգավորման գործընթացըԷրդողանը նաև հույս է հայտնել, որ ռուս մասնագետների աջակցությամբ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ը պատրաստ կլինի և կսկսի էլեկտրաէներգիա արտադրել արդեն 2023 թվականին:Այդ առումով Թուրքիայի նախագահը մատնանշել է նաև Թուրքիայում Ռուսաստանի հետ երկրորդ ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը։Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակը «ոչ թե նոր թշնամիներ կուտակելն է, այլ հնարավորինս շատ բարեկամներ ձեռք բերելը»:Նա հատուկ նշել է, որ Անկարային C-400 համալիրների մատակարարումները Թուրքիայի ներքին գործն են և չպետք է մտահոգություն առաջացնեն միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի մոտ:Էրդողանն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց զինված ուժերի կարիքների համար զենք գնելու մասին:«Դա մեր որոշումն է։ Մենք կայացրել ենք այդ որոշումը, պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ - ի տեսանկյունից այդ քայլը ոչ մի բացասական իմաստ չունի», -հայտարարել է նա։Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա։Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ուզում է համալրել զինանոցը գրոհային զինտեխնիկայով. Ներսիսյան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2227/94/22279466_414:0:3143:2047_1920x0_80_0_0_a4f2332e9b23b4864f9633b665a859ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա ռուսաստանի հարաբերություններ էրդողան
թուրքիա ռուսաստանի հարաբերություններ էրդողան
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան երբևէ․ Էրդողան
12:42 02.02.2022 (Թարմացված է: 12:57 02.02.2022) Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայ արտաքին քաղաքականության նպատակը հնարավորինս շատ բարեկամներ ձեռք բերելն է։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Թուրքիա-Ռուսասան հարաբերությունները հիմա պատմության ընթացքում երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Տրապիզոն քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ այդ փաստը երկրներին թույլ է տվել էապես ավելացնել երկկողմ առևտրի ծավալը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ ռազմավարական արտադրանքի, առաջին հերթին՝ բնական գազի մատակարարման ոլորտում:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ռուս մասնագետների աջակցությամբ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ը պատրաստ կլինի և կսկսի էլեկտրաէներգիա արտադրել արդեն 2023 թվականին:
Այդ առումով Թուրքիայի նախագահը մատնանշել է նաև Թուրքիայում Ռուսաստանի հետ երկրորդ ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակը «ոչ թե նոր թշնամիներ կուտակելն է, այլ հնարավորինս շատ բարեկամներ ձեռք բերելը»:
Անդրադառնալով Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման թեմային՝ Էրդողանն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև փոխգործակցության զարգացման տեսանկյունից: Պետության ղեկավարը ռուսական համալիրներն անվանել է «հարձակողական պաշտպանության շատ կարևոր համակարգ»:
Նա հատուկ նշել է, որ Անկարային C-400 համալիրների մատակարարումները Թուրքիայի ներքին գործն են և չպետք է մտահոգություն առաջացնեն միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի մոտ:
Էրդողանն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց զինված ուժերի կարիքների համար զենք գնելու մասին:
«Դա մեր որոշումն է։ Մենք կայացրել ենք այդ որոշումը, պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ - ի տեսանկյունից այդ քայլը ոչ մի բացասական իմաստ չունի», -հայտարարել է նա։
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա։