https://armeniasputnik.am/20220202/verin-lars-ancakety-bac-e-kcvordichvov-bernatarneri-hamar-38205543.html
«Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար
«Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար
Այս պահին երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո։ 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T12:13+0400
2022-02-02T12:13+0400
2022-02-02T12:15+0400
վերին լարս
ճանապարհ
բեռնատար
ձյուն
սառույց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1f/38124065_0:52:1501:896_1920x0_80_0_0_8338a1be9fdb41306d0ed98b74130621.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող «Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո։Հիշեցնենք, որ ներկայումս սա միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս ավտոմայրուղու ամենաբարդ և վտանգավոր՝ Քոբի-Գուդաուրի շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։Տեղումները շուտով կվերադառնան Հայաստան. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1f/38124065_0:0:1333:1000_1920x0_80_0_0_e78408f84bc6aef93267aeeb9898be01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«վերին լարս» անցակետբեռնատար
«վերին լարս» անցակետբեռնատար
«Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար
12:13 02.02.2022 (Թարմացված է: 12:15 02.02.2022) Այս պահին երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող «Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո այն բացվել է կցորդով տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ներկայումս սա միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս ավտոմայրուղու ամենաբարդ և վտանգավոր՝ Քոբի-Գուդաուրի շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։