00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասին

© Aram NersesyanСпикер НС Ален Симонян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн
Спикер НС Ален Симонян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Բաժանորդագրվել
Կադաստրի կոմիտեն արդարացրել է Ալեն Սիմոնյանին ու հայտարարել, որ սխալը իրենց պատճառով է տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Կադաստրի կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ, ըստ էության հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` նախօրեին արած հայտարարությունը` Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանը տարիներ առաջ վաճառած լինելու մասին։
Միաժամանակ պետական մարմինը նաև ընդունել է, որ Սիմոնյանի գույքի մասին սխալ տեղեկատվությունը հենց իրենց վրիպակի պատճառով է տարածվել։
Չգիտեմ` այստեղ լինեմ, թե այնտեղ. Ալեն Սիմոնյանը` միաժամանակ ՀՀ և ԱԺ նախագահ լինելու մասին
«Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է»,– նշված է Կադաստրի կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին տրամադրված տեղեկանքին, որի համաձայն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը տվյալ բնակարանի նկատմամբ գույքայի իրավունք ունի, ըստ Կադաստրի` դա «վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։
Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակն» օրերս գրել էր, որ ԱԺ նախագահը թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։
Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները
Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ տվյալ բնակարանն արդեն մի քանի տարի իրեն չի պատկանում։
«Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,– ասել էր Սիմոնյանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան, հերքում ու փոխհատուցում պահանջել «Փաստերի ստուգման հարթակից»։
Լրահոս
0