00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2021թ-ին Հայաստանում ռեկորդային թվով աշխատատեղեր են գրանցվել, բայց կյանքը չի լավացել

© Sputnik / Zara MikaПожилая женщина, собирающая милостыню на площади Республики
Пожилая женщина, собирающая милостыню на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Բաժանորդագրվել
Այս փոփոխությունները, վարչապետի դիտարկմամբ, չեն մեծացրել ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021թ-ի ընթացքում էական գնաճ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. 2021թ–ին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021թ–ի դեկտեմբերին ՀՀ–ում գրանցվել է 659 471աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում։ Այսինքն` երբեք ՀՀ–ում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել»,– ասաց նա։
Փաշինյանը նաև հայտնեց, որ նշված թիվը 2020թ–ի նույն ցուցանիշից ավելի է 37 629–ով, 2019–ի համեմատ` 30 758-ով, 2018–ի համեմատ` 70 978–ով։ Վարչապետը վստահեցրեց, որ այս վիճակագրության մեջ մանիպուլյացիա լինել չի կարող, քանի որ այդ աշխատատեղերն իրական են, դրանց դիմաց վճարվել են աշխատավարձեր ու հարկեր։
«Եթե անհրաժեշտություն լինի, բոլոր 659 471աշխատողներին հատ–հատ, անուն–ազանունով կարող ենք նույնականացնել»,– ասաց նա։
Նրա խոսքով, պաշտոնական տվյալներով ՀՀ–ում աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը. 2021թ–ի դեկտեմբերին այն եղել է 277 661 դրամ, ինչը 2020–ի դեկտեմբերի միջին աշխատավարձից ավել է 30 000 դրամով, 2019-ից` 43 000–ով, 2018–ից` 54 000 դրամով։
2021թ–ի վիճակագրության համաձայն, 9 տոկոսով նվազել է նաև ցածր` մինչև 150 000 դրամ վարձատրվող աշխատողների թիվը։
«Ցավոք, չենք կարող ասել, որ այս փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021թ–ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ` 2021թ–ի դեկտեմբերին` 2020թ–ի դեկտեմբերի համեմատ 7.7 տոկոսով։ Իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ գնաճը գլոբալ համաշխարհային խնդիր է, բայց և հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությանը կհաջողվի այս տարի այն բերել նախատեսված միջակայք։ Իսկ եթե զուգահեռ կառավարությանը հաջողվի նաև նախատեսված 7 տոկոս տնտեսական աճն ապահովել, ապա Հայաստանը հնարավորություն կստանա մտնել բարեկեցության ռեժիմի մեջ։
Լրահոս
0