00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Մինչ ՀՀ նախագահի ընտրությունը Վահագն Խաչատուրյանը կշարունակի աշխատել ԲՏԱ նախարարի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտ ամսին։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ ԱԺ իշխող խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը` 65 պատգամավորների ստորագրությամբ։

«Ինչը որոշակի վստահություն է ներշնչում, որ պարոն Խաչատուրյանը կընտրվի նախագահի պաշտոնում»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ ՔՊ մյուս պատգամավորները փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական պատճառներով` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քանի որ նրա պատգամավորական լիազորություններն այս պահին կասեցված են, մյուսները գործուղման մեջ են։ Վարչապետը վստահեցրեց, որ նախագահի թեկնածուի հարցում ՔՊ–ում կա ներդաշնակություն։
Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան, բայց կուսակցության այդ քայլը շատ բարձր գնահատականի է արժանի։ Իմ անձնական կարծիքն եմ ասում, որովհետև պետք է վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը, կառավարությունը»,– ասաց Խաչատուրյանը։
Մինչ ՀՀ նախագահի ընտրությունը Վահագն Խաչատուրյանը կշարունակի աշխատել ԲՏԱ նախարարի պաշտոնում։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Լրահոս
0