00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճնշման փորձ է․ 20 դատավորները՝ ՀՀ արդարադատության նախարարի գործողությունների մասին

© Sputnik / Aram NersesyanԿարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Կարեն Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատավոր Դանիել Դանիելյանը դատական վճռի հրապարակման օրը վարակված է եղել կորոնավիրուսով և դատական նիստին տեսակապի միջոցով է մասնակցել, ուստի վճիռն ընթերցել է կոլեգիալ կազմում ընդգրկված մեկ այլ դատավոր, ինչը օրենքը չի արգելում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչական դատարանի 20 դատավորներ իրենց խիստ մտահոգությունն են հայտնել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրասյանի այն որոշման վերաբերյալ, որով դատավոր Դանիել Դանիելյանը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի։ Այդ մասին նշված է դատավորների տարածած հայտարարության մեջ։
Ամեն ինչ սկսվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ից, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է վարչական դատարան և պահանջել անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու որոշումները։ Կուսակցությունը նաև պահանջել է նույն ընտրություններում ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներին:
ԲԴԽ–ն դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցեց
Վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) 2021թվականի դեկտեմբերի 21-ի վճռով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժել է։
Հայտարարվել է, որ վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի հունվարի 7-ի որոշմամբ մերժվել է:
«Ըստ դատավոր Դանիել Դանիելյանից ստացած տեղեկությունների, նույն օրը՝ հունվարի 7-ին, ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից»,-նշված է հայտարարության մեջ:
Դանիելյանը հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ օրենսգրքով չի սահմանվել, թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի վճիռը, և դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել։
ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ օրը՝ հունվարի 27-ին կայացրել է որոշում դատավոր Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
Դատավորների հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը հիմնված չէ իրավական որևէ նորմի կամ նույնիսկ իրավական տրամաբանության վրա։
Շեշտվում է, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով։
«Դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տարակուսանք է առաջացնում դատավորներիս մոտ: Դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնելը խիստ մտահոգիչ է և մեր կողմից դիտարկվում է որպես ճնշման փորձ:
Նման գործելաոճով ՀՀ արդարադատության նախարարը փաստացի կարող է ցանկացած դատավորի նկատմամբ, ցանկացած գործով, ցանկացած դատավարական ակտի վերաբերյալ միջնորդություն հարուցել և դատավորին ստիպել, որպեսզի վերջինս իր ամենօրյա ծանրաբեռնված աշխատանք իրականացնելու փոխարեն ներկայացնի գրավոր բացատրություններ, ներկայանա Բարձրագույն դատական խորհրդի նիստերին և անցնի ավելորդ ապրումների միջով, որոնք միայն կխոչընդոտեն իր բուն առաքելությանը»,-նշված է հայտարարության մեջ:
Միրզոյանի ծեծի գործով որոշում կայացրած դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Դատավորներն իրենց խիստ մտահոգությունն են արտահայտում և ակնկալում են, որ հետայսու ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տեղի կունենա բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում և միայն ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում:
Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ Գրիգոր Առաքելյանը,Կարեն Զարիկյանը, Աղասի Դարբինյանը, Ռուզաննա Ազրոյանը, Գևորգ Սոսյանը, Արթուր Ավագյանը, Ալեքսանդրա Հարությունյանը, Ելենա Առաքելյանը, Ռաֆիկ Խանդանյանը, Արգիշտի Ղազարյանը, Մհեր Պետրոսյանը, Վարազդատ Միքաելյանը, Մերի Համբարձումյանը, Սամվել Հովակիմյանը, Արմեն Ներսիսյանը, Հրաչ Այվազյանը, Միքայել Մելքումյանը, Ռոբերտ Մաքեյանը, Անի Հարությունյանը և Արկադի Մկրտչյանը։
Լրահոս
0