https://armeniasputnik.am/20220203/adrbejani-ev-rdi-het-qnnarkum-enq-sahmanin-anvtangutjun-hastatvogh-mekhanizmnery-mirzvojan-38248842.html
Ադրբեջանի և ՌԴ–ի հետ քննարկում ենք սահմանին անվտանգություն հաստատող մեխանիզմները. Միրզոյան
Ադրբեջանի և ՌԴ–ի հետ քննարկում ենք սահմանին անվտանգություն հաստատող մեխանիզմները. Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել։
2022-02-03T11:34+0400
2022-02-03T11:34+0400
2022-02-03T11:42+0400
արարատ միրզոյան
ադրբեջան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1673/86/16738697_0:0:1600:901_1920x0_80_0_0_84971bfa0a135b23e0b438539615241e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով` սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշեց, որ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել։Նա հավելեց, որ սահմանազատման վերաբերյալ տարբեր առաջարկներ են ներկայացրել, և հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկվում են դրանք։ Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։Հունվարի 20–ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատման համար աշխատանքային խումբ ստեղծվի, բայց Հայաստանը մի շարք նախաձեռնություններ է առաջ քաշել, որոնք անընդունելի են Բաքվի համար։Հունվարի 28–ին Միրզոյանը հայտնեց, որ հայկական կողմն այժմ փորձում է ճշտել, թե սահմանազատման և սահմանագծման համար ինչն է անընդունելի Ադրբեջանի համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1673/86/16738697_72:0:1492:1065_1920x0_80_0_0_30d146413d1c580b0bdbb5bdd5a409a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, ադրբեջան, հայաստան
արարատ միրզոյան, ադրբեջան, հայաստան
Ադրբեջանի և ՌԴ–ի հետ քննարկում ենք սահմանին անվտանգություն հաստատող մեխանիզմները. Միրզոյան
11:34 03.02.2022 (Թարմացված է: 11:42 03.02.2022) ԱԳ նախարարի խոսքով` չնայած սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Նրանք ասել են` գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշեց, որ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել։
Նա հավելեց, որ սահմանազատման վերաբերյալ տարբեր առաջարկներ են ներկայացրել, և հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկվում են դրանք։
Հիշեցնենք`
նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։
Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց
Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց
համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հունվարի 20–ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատման համար աշխատանքային խումբ ստեղծվի, բայց Հայաստանը մի շարք նախաձեռնություններ է առաջ քաշել, որոնք անընդունելի են Բաքվի համար։
Հունվարի 28–ին Միրզոյանը
հայտնեց, որ հայկական կողմն այժմ փորձում է ճշտել, թե սահմանազատման և սահմանագծման համար ինչն է անընդունելի Ադրբեջանի համար։