https://armeniasputnik.am/20220203/afrikjan-5-erkrum-omikrvoni-nvor-entatesak-e-hajtnabervel-38268160.html
Աֆրիկյան 5 երկրում «Օմիկրոնի» նոր ենթատեսակ է հայտնաբերվել
Աֆրիկյան 5 երկրում «Օմիկրոնի» նոր ենթատեսակ է հայտնաբերվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության աֆրիկյան ստորաբաժանման աշխատակիցը հայտնել է, որ այդ ենթատեսակը դժվար է հայտնաբերվում։ 03.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-03T18:18+0400
2022-02-03T18:18+0400
2022-02-03T18:21+0400
աֆրիկա
«օմիկրոն» շտամ
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/1d/27733545_0:160:3073:1888_1920x0_80_0_0_303bdc459a7b2697c8a87ca5286ea94b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի նոր ենթատեսակ է հաստատվել աֆրիկյան 5 երկրում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան տարածաշրջանի ստորաբաժանման ավագ գիտաշխատող Նիքսի Գումեդե Մոլետսին:Նշվում է, որ այդ ենթատեսակը դժվար է հայտնաբերվում։«3 ենթատեսակից մենք գիտենք ВA.1–ը, ВА.2–ը և ВA.3–ը։ Այս պահին մենք ունենք մեծ թվով ВA․1 ենթատեսակի դեպքեր: «Օմիկրոնի» մյուս ենթատեսակը՝ ВА.2-ը, որը հայտնի է որպես «ստելս» ենթատեսակ, հայտնաբերվել է հինգ երկրում ՝ Բոտսվանայում, Քենիայում, Մալավիում, Սենեգալում և ՀԱՀ-ում», - ասել է Մոլետսին:Բժիշկներն ասել են` առողջանալուց հետո ինչ նշաններ է թողնում «Օմիկրոնը»Նրա խոսքով ՝ թեև ВА.2 ենթատեսակով վարակվելու դեպքերի քանակը զգալիորեն ավելի ցածր է, քան ВA.1 ենթատեսակինը, այդուհանդերձ տարածաշրջանային բյուրոյին մտահոգում է իրավիճակը։ Պատճառն այն է, որ նույնիսկ լաբորատորիաների թեստերը ոչ միշտ են «ճանաչում» ВА.2 ենթատեսակը, քանի որ դրանում հաճախ բացակայում են «Օմիկրոնին» բնորոշ որոշակի չափանիշները։ԱՀԿ-ի աֆրիկյան բաժանմունքի ներկայացուցիչները նշում են, որ այդ երկրներին առնվազն 1,29 մլրդ դոլար է պակասում Covid-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխումը ֆինանսավորելու համար: Ընդ որում` չնայած բնակչության պատվաստման ցածր մակարդակին` Covid-19-ի տարածումը այդ երկրներում ավելի ցածր է։Հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են. Ավանեսյանը` «Օմիկրոնի» մասին
աֆրիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/1d/27733545_170:0:2901:2048_1920x0_80_0_0_13a39596ef5275968085d7a1394122c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աֆրիկա օմիկրոն ահկ
Աֆրիկյան 5 երկրում «Օմիկրոնի» նոր ենթատեսակ է հայտնաբերվել
18:18 03.02.2022 (Թարմացված է: 18:21 03.02.2022) Առողջապահության համաշխարհային կազմակերպության աֆրիկյան ստորաբաժանման աշխատակիցը հայտնել է, որ այդ ենթատեսակը դժվար է հայտնաբերվում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի նոր ենթատեսակ է հաստատվել աֆրիկյան 5 երկրում։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան տարածաշրջանի ստորաբաժանման ավագ գիտաշխատող Նիքսի Գումեդե Մոլետսին:
Նշվում է, որ այդ ենթատեսակը դժվար է հայտնաբերվում։
«3 ենթատեսակից մենք գիտենք ВA.1–ը, ВА.2–ը և ВA.3–ը։ Այս պահին մենք ունենք մեծ թվով ВA․1 ենթատեսակի դեպքեր: «Օմիկրոնի» մյուս ենթատեսակը՝ ВА.2-ը, որը հայտնի է որպես «ստելս» ենթատեսակ, հայտնաբերվել է հինգ երկրում ՝ Բոտսվանայում, Քենիայում, Մալավիում, Սենեգալում և ՀԱՀ-ում», - ասել է Մոլետսին:
Նրա խոսքով ՝ թեև ВА.2 ենթատեսակով վարակվելու դեպքերի քանակը զգալիորեն ավելի ցածր է, քան ВA.1 ենթատեսակինը, այդուհանդերձ տարածաշրջանային բյուրոյին մտահոգում է իրավիճակը։ Պատճառն այն է, որ նույնիսկ լաբորատորիաների թեստերը ոչ միշտ են «ճանաչում» ВА.2 ենթատեսակը, քանի որ դրանում հաճախ բացակայում են «Օմիկրոնին» բնորոշ որոշակի չափանիշները։
ԱՀԿ-ի աֆրիկյան բաժանմունքի ներկայացուցիչները նշում են, որ այդ երկրներին առնվազն 1,29 մլրդ դոլար է պակասում Covid-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխումը ֆինանսավորելու համար: Ընդ որում` չնայած բնակչության պատվաստման ցածր մակարդակին` Covid-19-ի տարածումը այդ երկրներում ավելի ցածր է։