00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ահազանգը ճիշտ է, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ զորամասը լքած նորակոչիկի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրման Սարգսյան
Արման Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Արման Սարգսյան
Բաժանորդագրվել
Արման Սարգսյանի խոսքով` եթե իրականում պարզվի, որ զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել, ապա հասարակությունը կտեսնի դրա հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել:

«Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է զորամասն ինքնակամ թողնելու պատճառ դարձել: Եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Կարելի է ասել` տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր նշած հանգամանքը»,-ասաց փոխնախարարը:

Նա վստահեցրեց` իրենց ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները։
«Եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- շեշտեց Սարգսյանը:
Հիշեցնենք` զորամասը լքած նորակոչիկի մասին այսօր Facebook–ի իր էջում գրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է. ԶԼՄ
Լրահոս
0