Հայաստանում թուրքերը անշարժ գույք ունեն. Քերոբյան

© Photo : Facebook / Vahan Kerobyan/Վահան ՔերոբյանԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով (20 հունվարի, 2022թ). Երևան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով (20 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարզելու համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարութույան նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։
«Միշտ եղել է, օրինակ` անշաժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։
Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։
Թուրքիան ծրագրում է չվերթեր սկսել դեպի Հայաստանի շրջաններ
Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։
Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021թ–ից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։
«Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը։
Լրահոս
0