Նիգերիայի ափերի մոտ նավ է պայթել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նիգերիայի ափերի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո նավը հրդեհվել է։ Հայտնի է, որ նավում 10 մարդ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Նիգերիայի ափերի մոտ պայթել է Shebah E&P ընկերությանը պատկանող Trinity Spirit նավթարդյունահանող նավը։ Տեղեկությունը հայտնում է Daily Trust–ը` հղում անելով ընկերությանը։
«Ցավալի միջադեպ է տեղի ունեցել` պայթյունից հետո հրդեհ է բռնկվել մեզ պատկանող նավում։ Այս պահին զոհվածների մասին տեղեկություններ չկան, բայց հաստատում ենք, որ նախքան միջադեպը նավում 10 մարդ է եղել»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։
ՌԻԱ Նովոստիի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես այրվում նավը։
Պայթյունից հետո Վրաստանի հանքը ժամանակավորապես կփակվի
Լրահոս
0