00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացին կրկնակի՞ է տուգանվում․ ԱԺ-ում չընդունեցին բալային համակարգի վերաբերյալ նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsԱրագաչափ
Արագաչափ - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Բաժանորդագրվել
Տուգանային միավորների վերաբերյալ ՎԻՎ օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանձնաժողովում երկար քննարկումներ ընթացան։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի, Sputnik. ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրեց օրենքի նախագիծը և շեշտեց, որ իրավական տեսանկյունից խնդիր է տեսնում:

«ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է: Տվյալ դեպքում մենք ունենք իրավիճակ, որ վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների մասով: Վարորդներին տրվող 9 միավորը սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում: Հետևաբար, դա առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ պատասխանատվության միջոցների հետ՝ նույն արարքի համար»,- ասաց պատգամավորը:

Վարդևանյանը նաև վստահեցրեց, որ չի պնդում, թե իրավախախտումներ կատարող վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից, ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն: Նա ասաց, որ կարող էր մոդելն այլ կերպ լինել, ենթադրենք՝ միայն տուգանային միավորներ կիրառել՝ առանց տուգանքի ֆինանսական բաղադրիչի:
Չենք կարող եվրոպական երկրներից վերցնել միայն մուրճը. բալային համակարգը Հայաստանին չի օգնի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահեցրեց՝ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում:

«Եթե քո 9 բալը լրանում է, 6 ամսով զրկվում ես վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար չես վճարում: Իսկ մինչև այդ բալեր հանելը պատասխանատվություն չէ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն էլ հիշեցրեց՝ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ, և տուգանքի հետ համակցվելու պարագայում այն դառնում է լրացուցիչ:
«Տուգանքը որպես նյութական պատասխանատվության միջոց կարող է սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող անձանց վրա տարբեր ազդեցություն թողնել: Բալային համակարգի ներդրման առանցքային նպատակներից մեկը եղել է հենց անկախ սոցիալական վիճակից որոշակի ազդեցություն թողնելը հասարակական հարաբերությունների առկա իրավիճակի վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով կրկնակի պատասխանատվության վերաբերյալ բարձրացված հարցին՝ Մարանդյանը նույնպես նկատեց, որ չկա կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքի խախտում:
Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին
Հանձնաժողովում բավականին երկար քննարկումներ եղան հարցի շուրջ, ինչից հետո հետո նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:
Լրահոս
0