00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վրեժխնդիր են լինում արդար դատավորից». քննվում է Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը

© Photo : official site of the President of RAԴատավոր Բորիս Բախշիյան նախագահական նստավայրում երբդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան
Դատավոր Բորիս Բախշիյան նախագահական նստավայրում երբդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Բաժանորդագրվել
Մինչև իր նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը Բախշիյանը չի կարող որպես դատավոր հանդես գալ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Դատարանը շարունակում է քննել դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը։
Ավելի վաղ դատավոր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել էին։ Բորիս Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Բախշիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում պատասխանել այն հարցին, թե արդյոք իր հետ կատարվողը քաղաքական հետապնդում է։

«Սա զուտ որպես դատավոր իմ լիազորությունների ու գործունեության միջամտություն է։ Ես իմ ամբողջ աշխատանքի ընթացքում առաջնորդվել եմ օրենքի և իմ խղճի առաջ պատասխանատվությամբ, միշտ հրապարակային հանդես եմ եկել», - ասաց նա։

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մի քանի տարի հետ է գնացել։
«Բացառիկ իրավիճակ է, թե ինչպես է ժողովրդավարությունը անկում ապրում մեր երկրում։ Ի՞նչ ենք տեսնում։ Դատավորը որոշում է կայացրել, քննիչներն ասում են՝ ապօրինի է, Առաջին ատյանիդատարանն էլ պետք է որոշի՝ օրինական է որոշումը, թե չէ։ Երբ ապացույց չկա, որ խախտումներով է որոշումը կայացվել, զուտ վերացական դատողություններ են», - ասաց նա։
Դատավորի պաշտպանի խոսքով՝ իշխանություններն այսպիսով վրեժ են լուծում արդար դատավորից։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
Լրահոս
0