https://armeniasputnik.am/20220204/arag-ardzaganqman-bzhshkakan-timy-nist-e-arel-10-orum-petq-e-ghekavari-teknatsu-arajadren-38334105.html
Արագ արձագանքման բժշկական թիմը նիստ է արել. 10 օրում պետք է ղեկավարի թեկնածու առաջադրեն
Արագ արձագանքման բժշկական թիմը նիստ է արել. 10 օրում պետք է ղեկավարի թեկնածու առաջադրեն
Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T23:14+0400
2022-02-04T23:14+0400
2022-02-04T23:24+0400
բժիշկ
արտահերթ նիստ
հհ առողջապահության նախարարություն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/04/38333933_0:100:1920:1180_1920x0_80_0_0_5240cb028bad757a3e2a906b888a4015.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Տեղեկությունը հրապարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն Facebook-ի էջում։Խմբի անդամները զեկույցներ են ներկայացրել, անդրադարձել ԱԱԲԹ-ի հաստիքների, գույքացանկի, նյութատեխնիկական միջոցների հատկացումներին առնչվող հարցերին։Նիստում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմի միջազգային գրանցման և մենթորի տրամադրման ընթացակարգերը, ընթացիկ այլ հարցեր։Որոշվել է տասնօրյա ժամկետում քննարկել թիմի ղեկավարի և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոններում թեկնածուների ցուցակներն ու տալ համապատասխան առաջարկություններ։Եղել են նաև առաջարկներ՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցության և գործառույթների վերաբերյալ։Կորոնավիրուսն ավելացնում է կառավարության ծախսերըԱռաջարկվել է միջգերատեսչական աշխատանքային խմբին կից ստեղծել ստանդարտ գործելակարգերի մշակման ենթախումբ, որում կընդգրկվեն համապատասխան ոլորտների մասնագետները:Նշվում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն առնվազն ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ:Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/04/38333933_107:0:1814:1280_1920x0_80_0_0_053d308e91e798e8a4ec1cc85cda7201.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բժիշկ, արտահերթ նիստ, հհ առողջապահության նախարարություն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
բժիշկ, արտահերթ նիստ, հհ առողջապահության նախարարություն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Արագ արձագանքման բժշկական թիմը նիստ է արել. 10 օրում պետք է ղեկավարի թեկնածու առաջադրեն
23:14 04.02.2022 (Թարմացված է: 23:24 04.02.2022) Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Տեղեկությունը հրապարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն
Facebook-ի էջում։
Խմբի անդամները զեկույցներ են ներկայացրել, անդրադարձել ԱԱԲԹ-ի հաստիքների, գույքացանկի, նյութատեխնիկական միջոցների հատկացումներին առնչվող հարցերին։
Նիստում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմի միջազգային գրանցման և մենթորի տրամադրման ընթացակարգերը, ընթացիկ այլ հարցեր։
Որոշվել է տասնօրյա ժամկետում քննարկել թիմի ղեկավարի և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոններում թեկնածուների ցուցակներն ու տալ համապատասխան առաջարկություններ։
Եղել են նաև առաջարկներ՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցության և գործառույթների վերաբերյալ։
Առաջարկվել է միջգերատեսչական աշխատանքային խմբին կից ստեղծել ստանդարտ գործելակարգերի մշակման ենթախումբ, որում կընդգրկվեն համապատասխան ոլորտների մասնագետները:
Նշվում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն առնվազն ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ:
Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։