https://armeniasputnik.am/20220204/hh-um-amenataratsvatsy-tvoqi-krtsqageghdzi-stamvoqsi-qaghckeghn-e-inch-en-hvordvorum-bzhishknery-38307071.html
ՀՀ-ում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի քաղցկեղն է․ ինչ են հորդորում բժիշկները
ՀՀ-ում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի քաղցկեղն է․ ինչ են հորդորում բժիշկները
Հայաստանում քաղցկեղի բուժմանն ուղղված բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին, ինչի շնորհիվ անձը մտածում է ոչ թե գումար հայթայթելու, այլ... 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T16:05+0400
2022-02-04T16:05+0400
2022-02-04T16:19+0400
քաղցկեղ
հայաստան
բժիշկ
մահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/1b/25080849_0:142:3137:1907_1920x0_80_0_0_328fa278bc521a48610926a8888a038d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում ուռուցքային հիվանդացության աճ է նկատվում, սակայն ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը:Այս մասին այսօր` Քաղցկեղի դեմ պայքարի մջազգային օրվա շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը։Նա նաև ընդգծց, որ ամբողջ աշխարհում էլ է նկատվում հիվանդացության աճ, տարեկան մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում:Բադեյանը նկատեց, որ այս ուղղությամբ բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին։ Չարորակ ուռուցք ունեցողների համար վիրահատական միջամտությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Մասնագետի պնդմամբ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:Նրա խոսքով՝ չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է:«Աշխարհում ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ` ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,- նշեց Վիկտոր Բադեյանը:Քաղցկեղ ունեցողներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի. ինչո՞վ է վտանգավոր COVID-ըՄասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, որոնք մարդկանց օգնում են ինչպես իրազեկելու, այնպես էլ անհրաժեշտ հետազոտություն անցկացնելու հարցերում: Բադեյանն ընդգծում է՝ բուժման արդյունավետությունը շատ բարձր է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում, այդ պատճառով խրախուսվում է պարբերաբար հետազոտվելը:Բժիշկը նաև նկատում է, որ այժմ մարդիկ ավելի իրազեկված են ու գրեթե չեն լինում դեպքեր, երբ իրենց դիմելիս անձի մոտ լինի բացարձակ բարձիթողի վիճակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/1b/25080849_203:0:2934:2048_1920x0_80_0_0_410509f3451855b98829f2f971862341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղցկեղ, հայաստան, բժիշկ, մահ
քաղցկեղ, հայաստան, բժիշկ, մահ
ՀՀ-ում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի քաղցկեղն է․ ինչ են հորդորում բժիշկները
16:05 04.02.2022 (Թարմացված է: 16:19 04.02.2022) Հայաստանում քաղցկեղի բուժմանն ուղղված բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին, ինչի շնորհիվ անձը մտածում է ոչ թե գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում ուռուցքային հիվանդացության աճ է նկատվում, սակայն ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը:
Այս մասին այսօր` Քաղցկեղի դեմ պայքարի մջազգային օրվա շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը։
Նա նաև ընդգծց, որ ամբողջ աշխարհում էլ է նկատվում հիվանդացության աճ, տարեկան մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում:
«Բուժառուները հիմա արագ են արձագանքում բժիշկների հորդորներին: Մի քանի տարի առաջ, երբ մարզերում հիվանդների էինք ընդունում ու ասում էինք պետք է բուժվել Երևանում, 30 հոգուց 3-4-ն էին դիմում բուժօգնության: Մնացածը ձգձգում էին բուժման ժամկետները։ 3-4 տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահճակալային ֆոնդը 550 էր, սակայն այժմ հասնում է 800-ի»,- ասաց բժիշկը:
Բադեյանը նկատեց, որ այս ուղղությամբ բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին։ Չարորակ ուռուցք ունեցողների համար վիրահատական միջամտությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Մասնագետի պնդմամբ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:
Նրա խոսքով՝ չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է:
«Աշխարհում ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ` ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,- նշեց Վիկտոր Բադեյանը:
Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, որոնք մարդկանց օգնում են ինչպես իրազեկելու, այնպես էլ անհրաժեշտ հետազոտություն անցկացնելու հարցերում: Բադեյանն ընդգծում է՝ բուժման արդյունավետությունը շատ բարձր է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում, այդ պատճառով խրախուսվում է պարբերաբար հետազոտվելը:
Բժիշկը նաև նկատում է, որ այժմ մարդիկ ավելի իրազեկված են ու գրեթե չեն լինում դեպքեր, երբ իրենց դիմելիս անձի մոտ լինի բացարձակ բարձիթողի վիճակ։