https://arm.sputniknews.ru/20220204/italacinern-anasnabutsaran-dzknabutsaran-u-arevajin-vahanakneri-artadrutjun-khimnen-38288529.html
Իտալացիները խոստացել են անասնաբուծարան ու ձկնաբուծարան հիմնել Հայաստանում
Իտալացիները խոստացել են անասնաբուծարան ու ձկնաբուծարան հիմնել Հայաստանում
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ներդրումների մասին խոստացված փաստերը։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T11:22+0400
2022-02-04T11:22+0400
2022-02-04T11:42+0400
իտալիա
հայաստան
վահան քերոբյան
արտադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38288346_0:0:1566:881_1920x0_80_0_0_0d68c78374cdfc07bf469720846d1584.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է իտալացի ներդրողների հետ։Ինչպես Facebook-ում հայտնում է նախարարը, իտալական մի քանի ընկերություններ նախատեսում են Հայաստանում նոր արտադրական ընկերություններ հիմնել։Այսպես. 1972թ–ից ձկնաբուծությամբ զբաղվող Agroittica ընկերությունը պլանավորում է Հայաստանում 25 մլն եվրոյով կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն` Արմավիրի մարզում։2007թ–ից ի վեր արևային վահանակների արտադրությամբ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Torri Solare ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընկերություն հիմնել։ Իտալիան շահագրգռված է ՀՀ–ի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ և իրականացմամբ. դեսպանMea իտալական ընկերությունը Հայաստանում մտադիր է ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել տավարաբուծական խոշոր ֆերմա։ Ինչպես հայտնում է Քերոբյանը, անասնապահական ընկերությունը միաժամանակ մտադիր է նաև բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ զբաղվել ու կառուցել ժամանակակից սպանդանոց։Անասնապահությամբ զբաղվող Cinausero Unika ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Նախարարը հայտնում է, որ Իտալիայում գտնվող այդ ընկերության ֆերմայում ներկա պահին աշխատում է ընդամենը 3 մարդ, որոնք բուծում են 15 000 գլուխ խոզ։Հիշեցնենք` փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ խոստացված ներդրումները Հայաստանում արվում են։ Էկոնոմիկայի նախարրը խոստացել էր նաև կոնկրետ փաստեր ներկայացնել։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38288346_110:0:1318:906_1920x0_80_0_0_f56eac0b42f4b96ee9b0f8e3a98b0f3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իտալիա, հայաստան, վահան քերոբյան, արտադրություն
իտալիա, հայաստան, վահան քերոբյան, արտադրություն
Իտալացիները խոստացել են անասնաբուծարան ու ձկնաբուծարան հիմնել Հայաստանում
11:22 04.02.2022 (Թարմացված է: 11:42 04.02.2022) Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ներդրումների մասին խոստացված փաստերը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է իտալացի ներդրողների հետ։
Ինչպես
Facebook-ում հայտնում է նախարարը, իտալական մի քանի ընկերություններ նախատեսում են Հայաստանում նոր արտադրական ընկերություններ հիմնել։
Այսպես. 1972թ–ից ձկնաբուծությամբ զբաղվող Agroittica ընկերությունը պլանավորում է Հայաստանում 25 մլն եվրոյով կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն` Արմավիրի մարզում։
2007թ–ից ի վեր արևային վահանակների արտադրությամբ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Torri Solare ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընկերություն հիմնել։
Mea իտալական ընկերությունը Հայաստանում մտադիր է ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել տավարաբուծական խոշոր ֆերմա։ Ինչպես հայտնում է Քերոբյանը, անասնապահական ընկերությունը միաժամանակ մտադիր է նաև բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ զբաղվել ու կառուցել ժամանակակից սպանդանոց։
Անասնապահությամբ զբաղվող Cinausero Unika ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Նախարարը հայտնում է, որ Իտալիայում գտնվող այդ ընկերության ֆերմայում ներկա պահին աշխատում է ընդամենը 3 մարդ, որոնք բուծում են 15 000 գլուխ խոզ։
Հիշեցնենք` փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ խոստացված ներդրումները Հայաստանում արվում են։ Էկոնոմիկայի նախարրը խոստացել էր նաև կոնկրետ փաստեր ներկայացնել։