00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությունը հիշեցնում է՝ սննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը

© Sputnik / Andranik GhazaryanԾխող տղամարդ Երևանում
Ծխող տղամարդ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Ծխող տղամարդ Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։

Հիշեցենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։
Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։
Նշենք, որ գործող օրենքով` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։
Նույն տուգանքը նախատեսված է նաև ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ, ապա այդ դեպքում տուգանքը նույնպես կազմում է 150-200 հազար դրամ։
Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:
Լրահոս
0