00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սառնարանը դատարկ է, գրպանները` նույնպես. Փաշինյանի «ռեկորդային» թվերի հակառակ կողմը

Սուրեն Պարսյանը կասկածի տակ է դնում 2021 թվականին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի «ռեկորդային» ցուցանիշը
Բաժանորդագրվել
Տնտեսագետը կառավարության ղեկավարի հրապարակած ցուցանիշների ապացույցները չի գտել։ Արտագաղթը, աղքատությունն ու գներն էլ շարունակում են աճել։
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կասկածի տակ է դնում 2021 թվականին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի «ռեկորդային» ցուցանիշը։
«Եթե հայտարարվում է` 650 000 աշխատատեղ, որը 2020 թվականի համեմատ շուրջ 50 000-ով ավելի է, և խոսվում է միջին աշխատավարձի 7․8 տոկոս աճի մասին, ապա դա պետք է արտահայտվեր բյուջեում հարկային մուտքերի աճով։ Այլ կերպ ասած` աշխատավարձից պահվող հարկերը պետք է ավելանային։ Նայում ենք հարկային եկամուտների հավաքագրումներն ու տեսնում ընդամենը 3-4 տոկոս ավելացում` նախորդ տարվա համեմատ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պարսյանը` մեկնաբանելով վարչապետի հրապարակած տվյալները։
Սա, ըստ տնտեսագետի, կարող է նշանակել երկու բան. կա՛մ այդ աշխատատեղերի թիվն է սխալ, կա՛մ պետությունը չի կարողացել հավաքել հարկերը։
Պարսյանը ենթադրում է, որ գրանցված նոր աշխատատեղերն իրականում ոչ թե նոր են բացվել, այլ նախկինում չգրանցված աշխատատեղերն են ստվերից դուրս եկել։ Դրա համար էլ այդ թվերը մարդկանց կենսամակարդակը որևէ կերպ չեն բարելավել։
Հիշեցնենք`փետրվարի 3-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ–ին Հայաստանում գրանցվել է 659 471աշխատատեղ, ինչը, նրա բնորոշմամբ` «բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում»։
Նա նաև նշել էր, որ անցյալ տարի 9 տոկոսով ավելացել է 150 000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների թիվը։
Վարչապետի այս հայտարարությանն էլ տնտեսագետը արտագաղթի թվերով է հակադարձում։
Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար
«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Պաշտոնական վիճակագրությամբ` 100 000–ից ավելի մարդ է գնացել Հայաստանից անցած տարվա ընթացքում»,– ասում է Պարսյանը` միաժամանակ հիշեցնելով, որ պաշտոնական վիճակագրությունը նաև աղքատության աճ է արձանագրել։
Տարվա վերաբերյալ կառավարության լավատեսական կանխատեսումները ևս Սուրեն Պարսյանը չի կիսում։ Նրա խոսքով, փորձելով զսպել գնաճն ու այդ նպատակով պարբերաբար բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Կենտրոնական բանկն այդ կերպ, փաստորեն, թանկացնում է վարկերը` էլ ավելի բարդացնելով վարկով ապրող քաղաքացիների կյանքը։
Մյուս կողմից, նրա համոզմամբ, միայն այս գործիքը բավարար չէ կանխելու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում առկա գնաճային ռիսկերը։
«Այս գործընթացը շարունակվելու է նաև 2022թ–ին, քանի որ արդեն իսկ արձանագրվել է կոմունալ ծառայությունների սակագների աճ` ջուրը թանկացել է, հոսանքը թանկացել է, ապրիլի 1-ից կանխատեսվում է, որ նաև գազն է թանկանալու»,– նշում է Պարսյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` աշխարհում կտրուկ թանկացել են նաև պարարտանյութերի, վառելիքի գները, ինչն անխուսափելիորեն ազդելու է նաև պարենի գների վրա։ Բոլոր այդ թանկացումների դիմաց դարձյալ վճարելու է շարքային սպառողը։
«Ո՛չ տնտեսությունը, ո՛չ բնակչությանը չեն պատրաստում այս սպասվող թանկացումներին։ Ուղղակի փորձում են զուտ թվեր հայտարարելով` մարդկանց մոտ բարեկեցության պատրանք ստեղծել, որն իրականության հետ կապ չունի։ Քաղաքական տեսանկյունից սա կարող է մեկ–երկու անգամ արդյունավետ լինել, բայց իրականում մարդիկ հասկանում են, որ սառնարանը դատարկ է, գրպանները` նույնպես»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում առկա գնաճը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ–ն փետրվարի 1-ին որոշում էր ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել ևս 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 % գործող 7.75–ի փոխարեն։ Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի փետրվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5% էր, իսկ 2020-ի սեպտեմբերին եղել է ամենացածրը՝ 4.25%:
ԿԲ նախագահը նաև հույս էր հայտնել, որ չնայած գնաճը Հայաստանում հասել է 7.2 տոկոսի, բայց իրենց վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում, տարեվերջին կնվազի մինչև 4 տոկոս։
Ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշին, 2021թ–ի արդյունքները դեռ չեն հրապարակվել, իսկ 2020–ի տվյալներով` Հայաստանի բնակչության 47.6 տոկոսն աղքատ է, 0.7 տոկոսը` պարենային աղքատ, այսինքն` սովի է մատնված։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտը 2020թ–ին չի գերազանցել 23 828 դրամը։
Լրահոս
0