«Թեստերի 70-80%-ի պատասխանը դրական է գալիս». Շիրակի մարզում ինֆեկցիոն իրավիճակը լարված է

Բուժաշխատող - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Բուժաշխատող
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս պահին հստակ թվերի մասին հնարավոր չէ խոսել. հիվանդների մեծ մասը տնային պայմաններում է բուժվում։ Մարզի դպրոցներից մեկն արդեն անցել է հեռավար ուսուցման:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Վերջին օրերին Շիրակի մարզում նկատվում է ինչպես «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու, այնպես էլ սեզոնին բնորոշ շնչառական հիվանդությունների դեպքերի աճ: Թեև այս պահին մարզում Covid-բաժանմունքները դեռ չեն գործում, սակայն բավականին ծանրաբեռնված են աշխատում առողջության առաջնային պահպանման օղակները:

«Օրական թեստերի 70-80 տոկոսը գալիս է դրական պատասխանով: Իրավիճակը վերահսկելի է, բայց լարված»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Այս պահին հստակ թվերի մասին խոսել հնարավոր չէ, քանի որ գրիպին և սուր շնչառական վիրուսներին բնորոշ ախտանիշներով հիվանդների մեծ մասը բուժումը ստանում է տնային պայմաններում՝ հաճախ նաև չդիմելով բժշկի:
Վիրուսների հիմնական թիրախում են քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Մարզի դպրոցներից մեկն արդեն անցել է հեռավար ուսուցման:
Հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են. Ավանեսյանը` «Օմիկրոնի» մասին
«Հեռավար ուսուցման անցնելու որոշումը կայացնում է վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը` հաշվի առնելով բացականների թիվը»,- ավելացրեց Ասլանյանը։
Միաժամանակ նա նշեց` թեև ի տարբերություն նախորդ ալիքների, հիմա հիվանդությունը շատ բարդ ընթացք չի ունենում, բայց մեծ է վարակելիության տոկոսը։
4192 նոր դեպք, 10 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Լրահոս
0