https://armeniasputnik.am/20220204/turqiaji-khvorhrdarany-vaveracrel-e-shushii-hrchakagiry-38284443.html
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
Խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հռչակագիրը պատմական փաստաթուղթ է համարել։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T09:03+0400
2022-02-04T09:03+0400
2022-02-04T09:19+0400
թուրքիա
ադրբեջան
փաստաթուղթ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/18/27305774_0:84:1601:984_1920x0_80_0_0_e07ea9af9541f5ffe835b652bcb95956.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը:Արտաքին կապերի հանձնաժողովում քննարկման ներկայացված Շուշիի հռչակագիրը բարձր էր գնահատվել ու խորհրդարանի քննարկմանը ներկայացվել որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ:Փաստաթղթի ընդունմանը 266 պատգամավոր է կողմ քվեարկել։Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։Հայաստանում թուրքերը անշարժ գույք ունեն. Քերոբյան
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/18/27305774_88:0:1511:1067_1920x0_80_0_0_227acd1d242ef4fbd3931b792f5c65d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա շուշիի հռչակագիր խորհրդարան
թուրքիա շուշիի հռչակագիր խորհրդարան
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
09:03 04.02.2022 (Թարմացված է: 09:19 04.02.2022) Խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հռչակագիրը պատմական փաստաթուղթ է համարել։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը:
Արտաքին կապերի հանձնաժողովում քննարկման ներկայացված Շուշիի հռչակագիրը բարձր էր գնահատվել ու խորհրդարանի քննարկմանը ներկայացվել որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ:
Փաստաթղթի ընդունմանը 266 պատգամավոր է կողմ քվեարկել։
Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։