https://armeniasputnik.am/20220204/ynddimutjuny-hh-nakhagahi-teknatsu-chi-arajadri-vovqer-en-eghel-ajd-vorvoshman-kvoghmnakicnery-38285016.html
Ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրի, ովքե՞ր են եղել այդ որոշման կողմնակիցները
Ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրի, ովքե՞ր են եղել այդ որոշման կողմնակիցները
Թերթի տեղեկություններով` ընդդիմադիր խմբակցությունները փետրվարի 4-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T09:31+0400
2022-02-04T09:31+0400
2022-02-04T09:32+0400
հայաստան
ընդդիմություն
նախագահ
թեկնածու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28548209_0:85:1600:985_1920x0_80_0_0_d4b4596b38142cd78154f4aca8fb8dd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ընդդիմությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Ըստ թերթի` այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28548209_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cc37c12edf09966e71012529644773cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ նախագահ թեկնածու ընդդիմություն
հհ նախագահ թեկնածու ընդդիմություն
Ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրի, ովքե՞ր են եղել այդ որոշման կողմնակիցները
09:31 04.02.2022 (Թարմացված է: 09:32 04.02.2022) Թերթի տեղեկություններով` ընդդիմադիր խմբակցությունները փետրվարի 4-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ընդդիմությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տևական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել»,– գրում է պարբերականը։
Ըստ թերթի` այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Հիշեցնենք` հունվարի 23-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում
կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Հաջորդ օրը ԱԺ–ն
հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին
հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: