00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

QR կոդի պահանջից հետո տոմս չի վաճառվում․ մշակութային կենտրոնները ծայրահեղ վիճակում են

© Sputnik / Aram NersesyanՍտանիսլավսկու անվան թատրոն
Ստանիսլավսկու անվան թատրոն - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2022
Ստանիսլավսկու անվան թատրոն
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ ազդեցություն է ունեցել QR կոդի պարտադիր պահանջը մշակութային կենտրոնների այցելուների թվի վրա։
Հայաստանի մշակութային հաստատությունները վերջին սահմանափակումներից 2 շաբաթ անց անելանելի վիճակում են։
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը վերջին սահմանափակումների ազդեցությունը միանշանակ բացասական է գնահատում ու ներկայացնում հիմքերը։

«Առնվազն 3-4 անգամ այցելուների թիվը պակասել է։ Ստիպված ենք լինում ներկայացումներ չեղարկել։ Նախկինում շաբաթ-կիրակի օրերին խաղում էինք 2 ներկայացում, իսկ հիմա` մեկը, բայց տոմսերը մի կերպ են վաճառվում կամ չեն վաճառվում։ Շատ բարդ վիճակ է»,- Sputnik Արմենիային ասաց Բաբայանը։

Տնօրենի համար այս իրավիճակը սպասելի էր. մինչև սահմանափակումը մտցնելն էր հայտարարում, որ QR կոդի պարտադիր պահանջից հետո մարդիկ ոչ թե մարդիկ գնալու են պատվաստվելու, այլ ուղղակի դադարելու են տոմսեր գնել և մշակութային կենտրոններ այցելել։
«Ես անընդհատ տարբեր թատրոնների իմ կոլեգաների հետ զրուցում եմ, բոլոր տեղերում նույն վիճակն է։ Այնքան քիչ է հանդիսականը, որ անգամ QR կոդի ստուգման կամ ներկայացմանը հասցնելու խնդիր չկա։ Այսօր համենայնդեպս տվյալները ցույց են տալիս, որ այս սահմանափակումը որևէ կերպ չի խթանում պատվաստման գործընթացը, ընդհակառակը մարդիկ ուղղակի մշակութային կենտրոններ չեն այցելում»,-ասաց նա։
300 հանդիսատեսի համար նախատեսված թատրոնը լավագույն դեպքում 50 հանդիսատես է ունենում։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ևս փաստում է, որ այցելուների թիվը զգալի քչացել է։ Սակայն տնօրենը դա չի կապում միայն QR կոդի պարտադիր պահանջի հետ, նրա կարծիքով՝ մարդիկ ուղղակի զգուշանում են վարակվելուց։

«Օրինակ` ես պատվաստված եմ և հիվանդացել եմ, բայց հիմա զգուշանում եմ գնալ ինչ-որ մասսայական միջոցառումների և գիտեմ շատ մարդկանց, որոնք ևս զգուշանում են։ Կարելի է պատվաստված կամ թեստ հանձնած լինել, մտնել հասարակական տրանսպորտ ու վարակվել։ Շատ մարդիկ, որոնք նույն QR կոդն ունեն, այսօր վարակված են կորոնավիրուսով կամ գրիպով, չէ՞ որ գրիպն էլ է վարակիչ ու ոչ պակաս վտանգավոր հիվանդություն»,- ասաց Մխիթարյանը։

Նա լիահույս է, որ սահմանափակումները շուտով կհանվեն, բայց քանի դեռ դրանց անհրաժեշտությունը կա, մնում է ենթարկվել այդ պահանջին։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դեռևս դժվարանում է խոսել վերջին սահմանափակումների հետևանքից, քանի որ դեռ մեկ ներկայացում են խաղացել։
Հունվարի 22-ի գաղտնիքը. ինչու ՀՀ իշխանությունները QR կոդերը սկսեցին կիրառել հենց այդ օրից
«Շատ բան չեմ կարող ասել, քանի որ դեռ մեկ ներկայացում ենք խաղացել, և դահլիճը լիքն է եղել, բայց շեշտեմ, որ մենք հանդիսատեսին նստեցնում ենք շախմատաձև, այնպես որ լիքը հարաբերական է։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ մենք ռեպերտուար կխաղանք, այդ ժամանակ արդեն հստակ կարձանագրենք իրավիճակը»,- ասաց նա։
Մկրտչյանի խոսքով՝ ամեն դեպքում օրենքը մնում է օրենք և պետք է սովորել ենթարկվել օրենքին։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս դժվարացավ խոսել սահմանափակման հետևանքներից, քանի որ երկար դադարից հետո այսօր առաջին անգամ են ցուցահանդես ունենալու, բայց հիմա էլ դժգոհությունների պակաս չկա։

«Արդեն հասցրել ենք դժգոհություններ ստանալ։ Մարդիկ զանգահարում են, QR կոդի պարտադիր պահանջի մասին լսում են ու ասում` եթե այդպես է, չեն կարող գալ»,- նշեց նա։

Տնօրենի խոսքով՝ ժամանակ կպահանջվի իրավիճակն ու դրա հետևանքները հիմնավոր վերլուծելու համար։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը ևս համակարծիք է, որ անշուշտ այցելուների թիվը կրճատվել է, բայց այս պահին առավել հստակ դժվար է դա արձանագրել, քանի որ իրենց մոտ ակտիվ համերգային շրջան չէ ։ Չնայած դրան՝ մարդկանց դժգոհությունների պակաս այստեղ էլ չկա։
«Այն համերգները, որ ունեցել ենք այս շրջանում, հանդիսականների թիվը 20-30 տոկոսով կրճատվել է։ Բացի այդ, QR կոդի պարտադիր ստուգումը հավելյալ ծանրաբեռնվածություն է աշխատակիցների համար։ Եթե սահմանափակումն այսպես շարունակվի, նոր հաստիք ավելացնելու անհրաժեշտություն կլինի»,– ասաց նա։
Տնօրենը հույս ունի, որ փետրվարի վերջից համերգային շրջանն ավելի ակտիվ կլինի,և սահմանափակումները կմեղմանան։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Արտյոմ Նաղդյանն էլ ստեղծված իրավիճակը կրիտիկական է համարում, քանի որ տոմսերի վաճառքն ավելի քան 60 տոկոսով կրճատվել է։

«Ունենք համերգ, որից 20 օր առաջ առնվազն 100 տոմս վաճառվում էր, իսկ այժմ այդ նույն համերգից 20 օր առաջ ընդամենը 5 տոմս է վաճառվել։ Մենք հիմա QR կոդ ստուգելու չունենք խնդիր, որովհետև մարդիկ առհասարակ տոմս չեն գնում»,-ասում է տնօրենն ու կատակում, որ անձամբ պատրաստ է կանգնել դռան մոտ և QR կոդ ստուգել, միայն թե հանդիսատես լինի։

Աշխատանքում լուրջ փոփոխություններ չեն եղել, միայն թե եթե նախկինում դռները բացում էին համերգից 20 րոպե առաջ, ապա այժմ՝ 40, որպեսզի կարողանան թեկուզ քիչ թվով հանդիսատեսին ժամանակին տեղավորել։
Ինչու մոլ կարելի է մտնել, ռեստորան` ոչ. Անահիտ Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին
Իրավիճակը շատ տխուր է նաև կինոթատրոններում։ «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այցելուների զգալի կրճատման պատճառը QR կոդն է. առանց համապատասխան փաստաթղթերի տոմսեր չեն վաճառվում։
«Շատ մարդիկ զանգահարում են, որ տոմս ամրագրեն, բայց երբ տեղեկացնում ենք գործող նոր կարգի մասին, հրաժարվում են տոմս ամրագրելու մտքից և ուղղակի չեն այցելում կինոթատրոն ։ Նույն իրավիճակն է, երբ մարդիկ մեր տոմսարկղ են գալիս տոմս գնելու»,-ասում է նա։
Այցելուների շատ քիչ տոկոսն է պատրաստված գալիս կինոթատրոն։
Մենեջերի խոսքով՝ այս ամիս բավականին սպասված արտասահմանյան ֆիլմերի պրեմիերաներ ունեն, ու միանգամից զգացվել է սահմանափակումների բացասական հետևանքը, որովհետև անգամ այդ ֆիլմերը հանդիսատես գրեթե չեն ունենում։

«Պատահում է, որ դահլիճում առավելագույն 3 կամ 5 հոգի է լինում։ Պատկերը բավականին տխուր է, որովհետև այցելուների հոսքը շատ-շատ է կրճատվել»,- նշեց Խաչատրյանը։

Եթե այսպես շարունակվի, իրավիճակն ավելի կբարդանա, քանի որ կապ չունի` դահլիճում 1 մարդ կա, թե 500, սրահի ծախսերը նույնն են։
Նույնատիպ իրավիճակ է նաև հայտնի «Կինոպարկում»։
«Երևան մոլի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանն ասաց, որ վերջին սահմանափակումից հետո այցելուների թիվը 35-40 տոկոսով կրճատվել է։
«Միանշանակ վնասել է մեզ։ Բացի այդ, ստիպված ենք եղել ներգրավել առանձին աշխատակիցների, որպեսզի QR կոդի պարտադիր պահանջին հետևեն»,- նշեց նա։
Ավագիմյանի խոսքով` դժգոհություններ շատ են, քանի որ մարդիկ այս սահմանափակման ընտրովի բնույթը չեն հասկանում։

«Եթե անում ենք սահմանափակում, ապա պետք է համատարած անենք, որովհետև այդ նույն մարդը կինոթատրոն է գալիս հանրային տրանսպորտով կամ տաքսիով, որից օգտվելիս QR կոդի պարտադիր պահանջ չկա, բայց մարդը գալիս, հասնում է դռան մոտ, ասում ենք` փաստաթուղթ չունես, գնա»,-եզրափակեց Ավագիմյանը։

Իսկապես, ստացվում է QR կոդի պարտադիր պահանջն ընտրովի բնույթ է կրում ու հարվածում է միայն մշակութային կենտրոններին։ Գաղտնիք չէ, որ մի շարք սննդի կետեր, ռեստորաններ այս «պարտադիր» պահանջը կարողանում են շրջանցել։
Ռեստորան այցելող ՀՀ քաղաքացիների 80%-ը պատվաստված չէ. Բարսեղյանը հարց է ուղղում Քերոբյանին
Լրահոս
0