00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան պատերազմի պատճառը համանախագահների առաջարկը մերժելն էր. Ալեքսանյանը` Սարգսյանին

© Sputnik / Aram NersesyanВаагн Алексанян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Ваагн Алексанян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2022
Բաժանորդագրվել
Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է, որ համանախագահներն առաջարկությամբ են հանդես եկել նաև Ապրիլյան պատերազմից առաջ։ Հայկական կողմը, ըստ նրա, մերժել է այդ առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՔՊ–ն մի հարցում համաձայն է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը` անդրադառմալով Սարգսյանի հարցազրույցին։
Հունվարի 31-ին Սարգսյանը հարցազրույց էր տվել` անդրադառնմալով ԼՂ բանակցային մի շարք հարցերի։ Նա նշել էր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկություն են ստացել, և դրանք որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մշտապես ունեցել ենք։ Նա վստահեցրել էր, որ բացարձակապես որևէ բանավոր խոստում չի եղել. դա իրենց գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել։
Արցախյան պատերազմ. ընդամենը 1 փուլ թյուրքալեզու պետությունների բանակ ստեղծելու ճանապարհին
«Սերժ Սարգսյանն ասում է, որ ԼՂ հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահների կողմից ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սա իրականությանը չի համապատասխանում, և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև 2016-ի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը»,–գրում է Ալեքսանյանը։
Նրա խոսքով` այս դրվագը պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Ալեքսանյանն ասում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նշել էր, որ 2016թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված 3 առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը:
Բայց փաստաթղթում, ըստ ՔՊ–ականի, տեղի է ունեցել նաև շատ էական այլ փոփոխություններ՝ այդ թվում վերնագրային փոփոխություն: Եթե Կազանի փաստաթուղթը վերնագրված էր «ԼՂ կարգավորման հիմնական սկզբունքները», 2016-ի հունվարին ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Հռչակագիր ԼՂ կարգավորման առաջին փուլի մասին», երկրորդը` «Հռչակագիր ԼՂ կարգավորման մասին», երրորդը` «Հռչակագիր ԼՂ կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»:
Ալեքսանյանը նշում է` վերնագրերը ցույց են տալիս, որ 2016-ին ԼՂ հարցի կարգավորումը վերստին թևակոխել էր փուլային բանաձևերի տիրույթ, մինչդեռ հարցազրույցում Սարգսյանը փորձ է անում ներկայացնել, թե իր կողմից բանակցված թղթերը փաթեթային լուծում են ենթադրել։
«2015 թ. աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ»,–գրում է Ալեքսանյանը։
Անդրադառնալով Սարգսյանի ասածին, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել` Ալեքսանյանը նշում է, որ սա այն պարագան է, որ դրվագը կարելի է վերնագրել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի», որովհետև 2016-ին միջնորդներին ուղղված մի փաստաթղթում Սարգսյանն այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական:
Ալեքսանյանի խոսքով` Սարգսյանը հարցազրույցում այս նրբությունը ճիշտ չի ներկայացնում` ասելով, թե 2016թ. առաջարկներին Հայաստանը ոչ դրական է արձագանքել, ոչ բացասական: ՔՊ–ականը վստահեցնում է` այդ առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը:
Ալեքսանյանն այս թեման ամփոփուոմ է` ասելով, որ եթե հենվենք 2021, 2022 թթ. Սարգսյանի այն տրամաբանության վրա, թե համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների, պետք է ուրեմն արձանագրենք, որ «ԼՂ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցնել նրան, որ 2018թ. հունվարի 18-ին, Կրակովում համանախագահները արել են 2 առաջարկ։ Այդ առաջարկներն են` վերադարձնել «ԼՂ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիթորինգի տակ թողնելու գաղափարը:
Լրահոս
0