Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

© AP Photo / BORIS GRDANOSKIՍեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Սեյսմոգրաֆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 115 կմ դեպի հարավ-արևմուտք։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի Հաջիկաբուլի շրջանում (Բաքվից շուրջ 115 կմ հարավ-արևմուտք) այսօր երեկոյան 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.56-ին Ալի-Բայրամլի կայարանից 11 կիլոմետր դեպի արևմուտք։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,4 բալ, խորությունը՝ 6 կիլոմետր։
Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
0