00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասովոր թերապիա. ինչպես են Պռոշյանում բուժում հոգեբանական խնդիրներ ունեցող տղաներին

© Sputnik / Aram NersesyanԿենտրոնի գլխավոր հոգեբանը` թերապիա անցկացնելիս
Կենտրոնի գլխավոր հոգեբանը` թերապիա անցկացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Կենտրոնի գլխավոր հոգեբանը` թերապիա անցկացնելիս
Բաժանորդագրվել
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի գերնպատակն է շահառու-հոգեբան հարաբերություններն ավելի հեշտացնել, որպեսզի շփումները հնարավորինս անմիջական լինեն։

Լիլիթ Դեմուրյան, Sputnik

3D վիրտուալ իրականության սարքավորումների (VR – virtual reality), թերապևտիկ ծրագրերի և տարբեր հոգեբանական ծառայությունների միջոցով Ազգային հերոս, հատուկջոկատայինների հրամանատար, 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում Արցախյան 44-օրյա պատերազմի ավելի քան 50 մասնակից է արդեն բուժում ստանում։
© Sputnik / Aram NersesyanՀերոսների վերականգնողական կենտրոն
Готовое здание Города реабилитации героев - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Հերոսների վերականգնողական կենտրոն
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ կենտրոնում ամեն ինչ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող տղաների համար։

Հերոսների վերականգնողական քաղաքը՝ նաև սոցիալական վայր

«Կենտրոնն այս պահին կարող է օգնություն տրամադրել 150 հոգու, սակայն միտում ունենք ստեղծելու ստացիոնար բուժման բաժանմունք ու այնտեղ էլ ծառայություններ մատուցել։ Նրանց համար սենյակները կլինեն հյուրանոցային ոճով՝ մեկտեղանոց, ոչ հիվանդանոցային մահճակալներով։ Տարածքում կա հացատուն, որը նույնպես բուժական, ինչպես նաև սոցիալական վայր է լինելու։ Այստեղ կկարողանան աշխատել մեր զոհված զինծառայողների ընտանիքիների անդամներն ու պատերազմի մասնակիցները»,- ասաց Արեենցը։
© Sputnik / Aram NersesyanՍուրեն Արեենց
Сурен Аренц, основатель центра Реабилитационный город героев - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Սուրեն Արեենց
Նախատեսվում է, որ հացատանը նույնպես շփումներ կլինեն հոգեբանների հետ, արդեն ավելի անմիջական միջավայրում։ Արեենցի խոսքով՝ միայն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հոգեբանական ու հոգեկան խնդիր ունեցող 12 հազար տղա կա։
Մինչև տարեվերջ կավարտվի կենտրոնի ևս մի քանի հատվածի կառուցումը։
© Sputnik / Aram NersesyanԿենտրոնի մյուս հատվածների նախագիծը
Проект Города реабилитации героев - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Կենտրոնի մյուս հատվածների նախագիծը
Նախատեսվում է ավարտին հասցնել գրադարանի ու ՏՏ կենտրոնի շենքի, հոգեկան առողջության ջրվեժի կառուցումը։ Հույս ունեն, որ մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը շենքը կառուցված կլինի։ Ջրվեժի օգնությամբ պատրաստվում են կիրառել որոշ մեթոդներ՝ ջրի միջոցով թերապիաների անցկացնել՝ համադրելով հոգեբանությունն ու բնությունը։
© Sputnik / Aram NersesyanՀոգեկան առողջության ջրվեժը լինելու է այս հատվածում
Сурен Аренц, основатель центра Реабилитационный город героев - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Հոգեկան առողջության ջրվեժը լինելու է այս հատվածում
«Մեզ մոտ նաև այգի կա, որը կրում է Վարդան Ամալյանի անունը, քանի որ նա արվեստի ոլորտի ներկայացուցիչ էր, գրող։ Ցավոք, զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այգին դեռ ընդլայնելու ենք, որովհետև բոլորս պետք է հնարավորինս մոտ լինենք բնությանը։ Այս պահին կենտրոնում իրականացվում է գրադարանի և ՏՏ կենտրոնի շենքի գծագրումը, որի երկրորդ հարկում շուրջ 30 զինվոր կկարողանա գիշերել և ստացիոնար վերականգնողական աջակցություն ստանալ։ Այսպիսով` օգնություն ստացողների թիվը հնարավոր կլինի ավելացնել մոտ 50-ով, նպատակ ունենք մինչև 2024 թվականն այդ թիվը հասցնել ամսական մինչև 500 զինվորի»,- նշեց Արեենցը։
© Sputnik / Aram NersesyanԳրադարանի և ՏՏ կենտրոնի գծագիրը
Чертеж здания библиотеки  - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Գրադարանի և ՏՏ կենտրոնի գծագիրը
Նրա խոսքով՝ ՏՏ կենտրոնում տղաները կկարողանան ամենատարրականից մինչև արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքներ ստանալ։
Երկրորդ հարկում լինելու է արտթերապիայի սենյակ (կլինեն մոտորիկայի զարգացման ծառայություններ), կարի արտադրամաս, գեղեցկության սրահ, խոհանոց, որտեղ այցելուներին կսովորեցնեն բոլոր անհրաժեշտ հմտությունները:
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի գերնպատակն է հոգեբան և շահառու հարաբերություններն ավելի հեշտացնել ու մոտեցնել միմյանց հետ, որպեսզի վերջիններս կարողանան ավելի հեշտ շփվել միմյանց հետ։
Կենտրոնում երկրորդ շենքի կառուցումից հետո նպատակ կա մեկ այլ մարզում նոր տարածք ձեռք բերել ու այնտեղ էլ իրականացնել հոգեբանական ծառայություններ։
Տղաների՝ «Հերոսների վերականգնողական քաղաք» հասնելու հարցն այս պահին փորձում են լուծել, բայց առաջիկայում կենտրոնը կունենա մեքենա, որով կիրականացվի տեղափոխումը։ Հիմա ֆոնդերի միջոցով գումար է տրամադրվում, ու տղաները խմբերով կենտրոն են գալիս տաքսիներով։

Թվային տեխնոլոգիաները` որպես բուժման մի մաս

Ներկա պահին գործում է մի քանի բաժին, որոնցից մեկն Ապրիլյան պատերազմի մասնակից, զոհված հերոս Քյարամ Սլոյանի անվան 3D վախերի կառավարման սենյակն է։ Արեենցը նշեց, որ անվան վերաբերյալ որոշումը կայացվել է, քանի որ Քյարամը համարվում է վախի դեմ պայքարողի խորհրդանիշ. Նա Ապրիլյան պատերազմի ժամանակ միայնակ կռվել է շուրջ 20 հոգու դեմ։
Այստեղ տղաների հետ աշխատանքներ են տարվում ժամանակակից սարքերի միջոցով. 3D վիրտուալ իրականության սարքավորման շնորհիվ հոգեբանական խնդիրներ ունեցող տղաների համար ստեղծում են այնպիսի միջավայր, որի ժամանակ նա վախեր է ունեցել, որպեսզի փորձեն հաղթահարել դրանք։

«Մեկ այլ դեպքում էլ մի ծրագիր է, երբ հատուկ պատկերների միջոցով խաղ է սկսվում, ու տղաները կարող են հատուկ վահանակով դրանք կառավարել։ VR-ով ունենք նաև ռելաքսացիոն, մարմնի կառավարման ծրագրեր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կենտրոնի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանը։

Նա նաև ներկայացրեց զինվորների հետ աշխատելու մեթոդներից մեկը, երբ հնարավորինս մատչելի ձևով փորձում են բացատրել տվյալ պահին մարդու հոգեվիճակը ու թե ինչպես կարելի է դուրս գալ այդ իրավիճակից։
© Sputnik / Aram NersesyanԲուժում վիրտուալ իրականության ակնոցի միջոցով
VR очки в Реабилитационном городе героев  - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բուժում վիրտուալ իրականության ակնոցի միջոցով
Թերզյանը հիշեց, որ օրինակ՝ տղաներից մեկը եկել է ու ասել, որ հրավառության ձայնից իր մոտ շատ վատ ռեակցիա է լինում, սկսում է մտածել, թե կրկին «սնարյադներ» կընկնեն կողքին։ Մեկ ուրիշն էլ ասել է, որ իրենց վառարանի խողովակը մաքրելիս են եղել, ու այդ ձայնից պատերազմի հիշողություններն են արթնացել, թվացել է, թե պայթյուններ են, թեև գիտակցել է իր տանը լինելու փաստը։
© Sputnik / Aram Nersesyanկենտրոնի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանը
Главный психолог центра Реабилитационный город героев Лиана Терзян  - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
կենտրոնի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանը
«Այդ տղան եկել էր մեզ մոտ ու ասում էր, որ մինչ այդ իր մոտ նման խնդիր չի եղել, փորձում էր հասկանալ, թե ինչու հենց այդ ժամանակ այդպիսի զգացողություն առաջացավ իր մոտ։ Նման դեպքերում բացատրում ենք, թե այդ պահերին ինչ է լինում ուղեղում, քանի որ իրենց թվում է, թե խելագարվել են։ Այդ ամենից հետո սկսում ենք արդեն բուժման մյուս ընթացքը»,- ասաց հոգեբանը։

Հոգեբանական շտապօգնություն

Հնարավոր է` առաջիկայում կենտրոնին կից գործի նաև «հոգեբանական շտապօգնություն» ծառայությունը։ Մեքենան մի քանի շաբաթ կշրջի մարզերում, ու մասնագետները դիագնոստիկա կանեն։
«Աշխատանքներ ենք տանում նաև Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բաժին ունենալու համար, որպեսզի հոգեբանական ծառայությունները մեր կենտրոնն իրականացնի։ Հիմա սարքավորումները ձեռք բերելու գործընթաց է տարվում»,- ասաց կենտրոնի հիմնադիրը։
Նա նաև շեշտեց, որ Ամարասի վանական համալիրում էլ են ծառայություններ մատուցելու, աշխատանքները շուտով կսկսվեն։
«Հանկարծ մեկը թույլ ձայնով շարունակեց երգը». հայերի նոր սարքը հաշմանդամներին կօգնի քայլել
Լրահոս
0