00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լինել ՀՀ նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակով. նմանություններն ու տարբերությունները

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян и Первая леди Нунэ Саркисян посетили посольство Великобритании в связи с национальным праздником (14 июня 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян и Первая леди Нунэ Саркисян посетили посольство Великобритании в связи с национальным праздником (14 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչ հայաստանցիների աշխույժ քննարկման առարկան է դարձել «անգլիական թագուհու» կարգավիճակ ունեցող նախագահի թեման, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, այսպես ասած, իսկական անգլիական թագուհին՝ Եղիսաբեթ Երկրորդը։
Կատակ բան չէ՝ 95-ամյա այդ կինը, որը բոլոր նախորդներից ավելի երկար է նստած գահին, անցած կիրակի նշեց իր գահակալության պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը։
Ոմանք պնդում են՝ տոնելու առիթ չկա. հենց նրա օրոք քանդվեց Բրիտանական հզոր կայսրությունը։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց չէ՞ որ մի քանի կայսրություն է քանդվել այդ ընթացքում, ընդ որում, դրանց փլուզումը, ինչպես օրինակ Հարավսլավիայում, ուղեկցվել է պատերազմներով ու ավերածություններով։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարող էր անել Եղիսաբեթ երկրորդն այն դեպքում, երբ նրա կարգավիճակը բոլորովին չի տարբերվում Հայաստանի նախագահի կարգավիճակից։
Ո՞րն է գերադասելի՝ լինել նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակո՞վ, թե՞ իսկական անգլիական թագուհի
Այնուամենայնիվ, երևի չարժե խորանալ, թե չէ տարբերություններն ակնհայտ կդառնան։ Ընդամենը մեկ-երկու օրինակ։ Համաձայնե՛ք, շատ դժվար, գրեթե անհնար է պատկերացնել, որ թագուհին երբևէ կապեր ունենա որևէ քաղաքական ուժի հետ։ Ու թեև Հայաստանի Սահմանադրությունն էլ ամրագրում է, որ նախագահը պետք է անկուսակցական լինի, պարզվում է, որ մինչև ամենավերջերս նա երկար տարիներ հայտնի կուսակցության անդամ է եղել։ Բայց լավ, եթե համոզված եք, որ միանգամայն նորմալ է, երբ մարդ մի գիշերում հրաժարվում է տարիներ շարունակ իր դավանած քաղաքական գաղափարներից հանուն շատ որոշակի պաշտոնի, չեմ վիճի, ինչպես չեմ վիճի նաև առաջին նախագահի հետ, որը նման մարդկանց վարքագծին շատ կոնկրետ ու դիպուկ բնորոշում է տվել։
Մեկ այլ տարբերություն։ Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ նոր նախագահը, որի թեկնածությունն առաջարկել է իշխող ուժը, երբևէ լուրջ տարաձայնություն կարող է ունենալ այդ ուժի հետ՝ մանավանդ այն բանից հետո, երբ վարչապետը միանշանակ կարծիք է հայտնել. նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության, Ազգային ժողովի մեծամասնության հետ, և իշխանական բուրգի ներսում հակադիր շարժումներ չպետք է լինեն։

Մինչդեռ հայտնի է, որ Եղիսաբեթ երկրորդը շատ լուրջ տարաձայնություններ է ունեցել առնվազն մեկ վարչապետի՝ Մարգարետ Թետչերի հետ։ Այդ մասին ժամանակին գրել են բրիտանական բազմաթիվ թերթեր` նշելով, որ թագուհին իր անհամաձայնությունը հրապարակավ չի արտահայտել, քանզի դա արգելված է օրենքով, սակայն անձնական զրույցներում հասկացրել է Երկաթե լեդիին, որ այնքան էլ չի հավանում նրա վարած քաղաքականությունը։

​Առաջին հայացքից թագուհու կամ թագավորի կարգավիճակը շահեկանորեն տարբերվում է վարչապետի կարգավիճակից՝ պատասխանատվություն չկա։ Այդքան միանշանակ չէի ասի. նայած՝ ինչ վարչապետ և ինչ թագավոր։ Չէ՞ որ բոլորիս աչքի առջև է վերջին պատերազմը, երբ պարտված երկրի վարչապետի մտքով անգամ չանցավ, որ նման աղետալի իրավիճակում ամենաազնիվ ելքը հրաժարականն է։ Այնինչ պատմաբանները պնդում են, որ դեռ 1783 թվականին, երբ արդեն պարզ էր, որ Բրիտանիան կորցրել է իր կարևորագույն գաղութը Ամերիկայում, որտեղ նոր անկախ պետություն է հռչակվել, թագավոր Ջորջ Երրորդը գրառումներ էր արել, որոնցից պարզ երևում է, որ նա գիտակցում է իր պատասխանատվությունն ու մեղավորությունը և մտադիր է հրաժարվել գահից։ Եվ միայն մերձավորներն են նրան համոզել՝ ախր ի՞նչ մեղք կարող է ունենալ թագավորը, որը լիազորություն էլ չունի։
​Եվ քանի որ Եղիսաբեթ երկրորդից անցանք անգլիացի միապետերին, թույլ տվեք պատմել մի դրվագ, որը կապված է մեկ այլ թագավորի, Էդուարդ Առաջինի հետ։ 1301 թվական... Էդուարդ Առաջինը, մի շարք հաղթանակներ տանելով Ուելսում, հավաքում է տեղի վերնախավին և պահանջում ընդունել Անգլիայի տիրապետությունը։ Ուելսցիները, որոնք շոտլանդացիների նման մեծ վերապահումներով էին վերաբերվում անգլիացիների նկրտումներին, պայման են դնում՝ կենթարկվենք, բայց մեր ղեկավարը պետք է լինի մի մարդ, որը ծնված լինի հենց Ուելսում և ոչ մի բառ չիմանա անգլերեն... Անգլիայի թագավորն անմիջապես համաձայնում է, ստորագրում է համապատասխան պայմանագիրը և հրամայում ներս բերել իր նորածին որդուն, որը մի քանի օր առաջ էր լույս աշխարհ եկել հենց այնտեղ՝ Ուելսի Կորնարվոն դղյակում... «Ահա ձեր ուզած մարդը՝ նա ծնվել է Ուելսում և ընդհանրապես ոչ մի բառ չգիտի անգլերեն»։
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Ինչո՞ւ հեռացավ Հայաստանի նախագահը. Արմեն Սարգսյանի «Կարիբյան ճգնաժամը»
Լրահոս
0