https://arm.sputniknews.ru/20220207/vraert-gegharquniqum-40amja-tghamardy-zhamer-anc-hivandanvocum-mahacel-e-38389338.html
Վրաերթ Գեղարքունիքում. 40–ամյա տղամարդը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Վրաերթ Գեղարքունիքում. 40–ամյա տղամարդը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 07.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-07T12:36+0400
2022-02-07T12:36+0400
2022-02-07T16:12+0400
վրաերթ
գեղարքունիքի մարզ
սևան
տղամարդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/18/28414429_0:0:1600:901_1920x0_80_0_0_fab08076826f69a18a8e3cd593340df6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։Ժամը 22։00-ին, սակայն, «Սևան» ԲԿ-ից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գեղարքունիքի մարզում վրաերթ է տեղի ունեցել. 44–ամյա կինը մահացել էՓաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
գեղարքունիքի մարզ
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/18/28414429_0:0:1424:1068_1920x0_80_0_0_64f0f58a037d5dfe56145ca912342cd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաերթ, գեղարքունիքի մարզ, սևան, տղամարդ, մահ
վրաերթ, գեղարքունիքի մարզ, սևան, տղամարդ, մահ
Վրաերթ Գեղարքունիքում. 40–ամյա տղամարդը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
12:36 07.02.2022 (Թարմացված է: 16:12 07.02.2022) Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 61-ամյա Վարազդատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գեղամավան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռուսլան Ծ-ին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։
Ժամը 22։00-ին, սակայն, «Սևան» ԲԿ-ից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։