00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը ծրագրված են. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Aram NersesyanՇուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի մշակույթի նախարարի` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը համարում է միտումնավոր ու ծրագրված։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նման քայլերը Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»,– հայտնել է Հունանյանը:
Նշվում է, որ հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար:

ԱԳՆ–ն Ադրբեջանի կառավարության այս քայլը որակել է որպես բացահայտ մարտահրավեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը։ Այն հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:

Հունանյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։
Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:
Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնել. Խրիզանթոպուլոս
Լրահոս
0