00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետն արդեն 3 նոր տեղակալ ունի. երկուսը փոխնախարարի աշխատանքային փորձ ունեն

© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Սարգսյան
Հրաչյա Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Հրաչյա Սարգսյան
Բաժանորդագրվել
Հրաչյա Սարգսյանի տեղակալներից մեկը կոորդինացնելու է Երևանի քաղաքաշինական բլոկը, մյուսը` իրավական, առևտրի և գովազդի ոլորտները, երրորդը` առողջապահության և սպորտի ոլորտը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Երևանի ավագանու այսօրվա նիստում ընտրվեցին քաղաքապետի 3 տեղակալները` Ստեփան Մաչյանը, Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Սիմոնյանը։

«Պարոն Մաչյանի հետ երկար տարիներ աշխատել եմ բանկային համակարգում։ Նա այն ինտելեկտուալ անձանցից է, որը կարողացել է բանկային համակարգում մի մեծ ոլորտ կոորդինացնել` իրականացնելով վերլուծական մեծ աշխատանք։ Մաչյանին առաջարկելու եմ, որ կոորդինացնի քաղաքաշինական բլոկը »,-ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Որոշումն ընդունվեց քվեարկությամբ։ Ավագանու անդամներից 50-ը կողմ էին, 1–ը` ձեռնպահ։
Մինչ այս Մաչյանը զբաղեցնում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։
Երևանի քաղաքապետի մյուս տեղակալը կլինի Սուրեն Գրիգորյանը։
«Պարոն Գրիգորյանը նույնպես աշխատանքային փորձ ունի, և պատկերացնում ենք, որ նա կկոորդինացնի իրավական, առևտրի և գովազդի ոլորտները»,-ասաց Երևանի քաղաքապետը` նշելով, որ առևտրի և գովազդի ոլորտները տարիներ շարունակ բարձիթողի վիճակում են եղել։
Գրիգորյանը 2014-2019 թթ աշխատել է մասնավոր ոլորտում որպես իրավաբան , 2019 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մարտը եղել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ 2021 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերի զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտը։
Մարությանի ու «դժգոհների» փոխարեն․ «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի
Հիշեցնենք՝ ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա մինչ այդ զբաղեցնում էր ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Փոխքաղաքապետներ Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին։
Լրահոս
0